Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ․ Սասուն Խաչատրյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ թույլտվությունը պետք չէ։

Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նշենք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում կարող է սկսվել ՍԴ-ի թույլտվության դեպքում: 

Հարցին՝ իսկ կարո՞ղ է նա մեղադրյալ ներգրավվել, Խաչատրյանն ասաց, որ այս պահին չի կարող այդ մասին ասել. «Իրավական վեճ է, դրա մասին չեմ խոսի»:

Լրագրողների դիտարկմանը՝ այս պրոցեսը շատերը դիտարկում են որպես քաղաքական ճնշում, որպեսզի ՍԴ նախագահի պաշտոնն զբաղեցնող Թովմասյանը հրաժարական տա, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Ես մի քանի առիթով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է, ղեկավարվում է միայն օրենքով»:

Անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու քննիչի որոշմանը՝ Սասուն Խաչատրյանը նշեց. «Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե որ խափանման միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում, եւ այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցության վրա»:

Հարցին՝ ինչո՞ւ մի դեպքում ԱԺ պատգամավորներին կարելի է տեսակցել Նաիրի Հունանյանին, իսկ Արսեն Բաբայանին չի կարելի, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Նրանց կարգավիճակները տարբեր են: Նաիրի Հունանյանը պատիժ է կրում, դատապարտված է: Տվյալ դեպքում Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանք, այսինքն՝ կալանավորումն ընտրվում է այն նկատառումներով, որ բացառվի նաեւ նրա շփումը այլ անձանց հետ»:

Իսկ, թե ինչո՞ւ են արգելում Բաբայանին հանդիպել անչափահաս երեխաների հետ, Սասուն Խաչատրյանը չգիտի, քանի որ նման տեղեկատվություն չունի. «Ես տեղեկատվություն չունեմ, որ նրա տեսակցությունն անչափահաս երեխաների հետ արգելվել է: Եթե նման թյուրիմացություն եղել է ու տեսակցությունն անչափահասների հետ արգելվել է, դա պետք է շտկվի»,- ասաց նա:

Լրագրողի հարցին, եթե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական տված լիներ, Արսեն Բաբայանի դեպքում որեւէ գործ կհարուցվե՞ր, Խաչատրյանն ասաց.

«Հրայր Թովմասյանի հրաժարական տալ-չտալը քրեական գործի հետ որեւէ նշանակություն չունի»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, որ Բաբայանին վերագրվող մեղադրանքներից մեկի վրա համաներում է տարածվում՝ ՀՔԾ պետն ասաց, որ համաներման կիրառման համար պետք են մի շարք նախապայմաններ, որոնցից ամենակարեւորն անձի համաձայնությունն է, սակայն Արսեն Բաբայանը նման ցանկություն չի հայտնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2382 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին