ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մարզումները մի քանի տարիքային խմբերի համար այսուհետ կլինեն վճարովի

Ավանում գործող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մի քանի տարիքային խմբերում պարապմունքներն այսուհետ կլինեն վճարովի: 6, 7, 8 եւ 9 տարեկանների խմբերում ընդգրկվածները՝ տվյալ դեպքում 2010-13 թթ. ծնված երեխաները, ամսական կվճարեն 7.000 դրամ: Նախկինում բոլոր տարիքային խմբերում բոլոր խմբակները եղել են անվճար: Նոր կարգը ներդրվել է այս աշնանը. ծնողները վճարել կսկսեն հոկտեմբերի 1-ից: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ակադեմիայի տնօրեն Արթուր Բաբայանը խոսեց որոշման պատճառների մասին: Ասաց, որ նախկին համակարգով ակադեմիա ընդունվելու հնարավորությունից զրկվել են բազմաթիվ ցանկացողներ, քանի որ մարզիչների ու ենթակառուցվածքների սղության պատճառով իրենք ստիպված են եղել ընդունել սահմանափակ քանակությամբ երեխաների:

«Ի սկզբանե պարապմունքները եղել են անվճար, սակայն հետեւյալ կերպ են ընդունել. ընտրություն են կատարել: Բայց այդքան փոքր տարիքում շատ դժվար է ընտրություն անել: Կարող է՝ 6 տարեկան մի երեխա չընտրվի, բայց մեծ պոտենցիալ ունենա, ու եթե պարապեր, 2 տարի հետո «կբացվեր»: Շատ բողոքներ էինք ստանում, մեզ ասում էին՝ ոնց եք ընտրությունը կատարում. նա 6-7 տարեկան երեխա է: Բայց մենք ունեինք մարզիչների խիստ պակաս: 1 մարզիչը պետք է մարզի 22 երեխա: Նա դրանից ավելի քանակի երեխաների հետ չի կարող պարապել, արդյունավետությունը կընկնի»,- պատմեց նա:

Տնօրենը հստակ չգիտի, թե նախորդ տարիներին որքան է եղել տարեկան բյուջեն ու որքան գումար է տրամադրվել կոնկրետ վերը նշված տարիքային խմբերի համար, սակայն ընդգծում է, որ վճարովի համակարգով իրենք ոչ թե խնայելու են ակադեմիայի միջոցները, այլ փակելու են նոր ծախսերը, որոնց համար հավաքված գումարները, ըստ նրա, նույնիսկ չեն բավարարում: Նրա խոսքով՝ նշված տարիքային խմբերից յուրաքանչյուրում ավելացվել է 3-4 խումբ: Ըստ դրա՝ ավելացնել են նաեւ ծախսերը: Բարձրացել է մարզիչների աշխատավարձը. 110 հազարից դարձել է 160 հազար դրամ, ավելացել է ինչպես մարզիչների, այնպես էլ այլ աշխատակիցների քանակը, ձմռան ամիսներին անհրաժեշտ է լինելու Ավանին հարակից հանրակրթական դպրոցներում դահլիճներ վարձել, քանի որ այդ ժամանակահատվածում, երբ բնական խոտածածկով խաղադաշտերն օգտագործել հնարավոր չէ, ակադեմիայի արհեստական խոտածածկովներն ու ֆուտզալի դահլիճը բավարար չեն:

«Նոր մարզիչներ ավելացրինք, որպեսզի այդ խնդիրը չլինի, որ մենք երեխաների ընտրություն կատարենք: Քանի որ մեր դաշտերը սահմանափակ են, բոլոր թիմերին չենք կարողանում տեղավորել, ուրիշ դպրոցների մարզադահլիճներ ենք վարձելու: Դաշտերի խնամքը շատ թանկ հաճույք է: Դրանք շուտ շարքից դուրս են գալիս, խնամք են պահանջում, ջրել է պահանջում, նոր բանվորներ ենք ընդունել, որ խնամեն, մի հատ փոքրիկ դետալը, որ դաշտի վրա փոխվում է, ամենաքիչը 55 հազար դրամ է, այդ ջրող ցնցուղները, մյուսը, մյուսը... Մի քիչ ծախսերը փոխհատուցելու համար դարձրել ենք վճարովի: Ամենացածր գինը սահմանվել է մեզ մոտ 7.000 դրամ»,- ասաց Բաբայանը (խմբ. օրինակ՝ «Բանանց»-ում վճարովի խմբերի վարձը՝ 15 հազար, «Փյունիկ»-ում՝ 10 հազար դրամ է):

Այժմ ակադեմիայում այս տարվա ընդունելությունը դեռ ընթացքի մեջ է: Այն կշարունակվի մինչեւ բոլոր խմբերը վերջնական ձեւավորվեն: Համալրումը, ըստ Բաբայանի դիտարկման, հնարավոր է՝ տեւի մինչեւ նոյեմբերի կեսերը: Նրա խոսքով՝ վճարելու հեռանկարը հետ չի պահում ծնողներին երեխաներին բերելուց, այլ հակառակը՝ հոսքը նույնիսկ ավելացել է:

«Ճիշտն ասած՝ դժգոհություններ մեզ չեն հասել, հակառակը, շնորհակալություն են հայտնում, քանի որ իրենց երեխան չէր կարողանում ընդունվել, որովհետեւ ընտրության ժամանակ դուրս էր մնում: Հիմա ում բերում են՝ ընդունում ենք, մինչեւ մեր խմբերը լրանան»,- ասաց նա:

Այս տարիքային խմբերի երեխաները միշտ չէ, որ մարզվելու են վճարովի խմբակներում: Այս պահին 2009 թ. ծնված եւ ավելի մեծ, այդ թվում՝ ՀՀ հավաքական թիմերի անդամ երեխաները, համապատասխան խմբերում մարզվում են անվճար: Այսինքն՝ 10 տարեկանից սկսած այն երեխաները, որոնք կունենան ֆուտբոլը շարունակելու համար բավարար որակներ, կմնան ակադեմիայում անվճար պարապելու, մյուսները դուրս կմնան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6719 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին