Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրպագուներին, երազելուց բացի, ոչինչ թույլ չի տալիս անել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բաց է թողնում մի հնարավորություն, որից երբեք չէր ունեցել ու դժվար է ասել՝ էլ երբ կունենա: Խոշոր մրցաշարի եզրափակչում հայտնվելու ամենահեշտ ճանապարհից չօգտվելուց՝ Ազգերի լիգայում ձախողվելուց հետո, թվում էր՝ Եվրոյի կամ աշխարհի առաջնության մասին երազել անգամ պետք չէ, բայց կրկին այնպես ստացվեց, որ հանգամանքները դասավորվեցին ՀՀ ընտրանու օգտին: Բավական չէ, որ Եվրո 2020-ի համար ՈՒԵՖԱ-ի սահմանած ձեւաչափը հարմար էր, քանի որ 2-րդ տեղն ուղիղ ուղեգիր է տալիս, այլեւ մրցակիցներն էին մեզ «օգնում»: Հոկտեմբերի 12-ին Լիխտենշտեյն-Հայաստան խաղից առաջ Բոսնիա եւ Հերցեգովինան հաղթել էր 2-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հիմնական հակառակորդին՝ Ֆինլանդիային, ու հայերին մնում էր միայն հաղթել թույլ, խմբի հետնապահ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իրենից 86 հորիզոնականով ներքեւում գտնվող Լիխտեշնտեյնին, հաղթել ու միավորների քանակով հավասարվել Ֆինլանդիային, որին կզիջեր միայն լրացուցիչ ցուցանիշներով:

Պետք էր պարզապես անել իրենցից կախված ամեն ինչ ու սպասել դեպքերի զարգացմանը: Եթե այդ պարագայում չստացվեր, ապա տխրություն, հիասթափություն գուցեեւ լինեին, բայց քննադատություն չէր լինի: Երկրպագուները կարողանում են տարբերել՝ երբ է թիմն արել հնարավոր ամեն ինչ ու երբ է պոտենցիալն օբյեկտիվորեն անբավարար եղել. չէ՞ որ Իտալիայից կրած 1:3 հաշվով պարտությունից հետո մեղադրանքներ չեղան, ու ոչ ոք ֆուտբոլիստներին չկշտամբեց մրցավարին մեղադրելու համար:

Լիխտենշտեյնի դեմ հանդիպումից առաջ (1:1) երկրպագուները հաշվարկներ էին անում: Մտովի մոդելավորած բոլոր տարբերակներում այս մրցակցի դեմ խաղում միավորներ կորցնելու տարբերակ չկար: Մնացած հանդիպումներում միակ թիմը, որին հաղթելը Հայաստանի համար երազանքի նման մի բան է, Իտալիան էր, ու հենց այդ պատճառով Լիխտենշտեյնի դեմ խաղում միավորներ կորցնելն անթույլատրելի էր. ամենայն հարգանքով, բայց այսպիսի իրավիճակում նման մրցակիցները հենց միավորների պաշար հավաքելու համար են: Նախորդ 2 խաղերում լավ ֆուտբոլ ցուցադրելուց հետո ՀՀ-ն հոգեբանորեն լավ վիճակում էր: Հատկապես Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ հաղթանակը վստահություն էր ներշնչել: Հանգամանքները նոր էին, լավն էին, արդյունքը նույնը՝ բոլորին ծանոթ:

Իհարկե, ֆուտբոլ խաղը նման իրավիճակների համար արդարացում ունի. այն է՝ թույլ մրցակիցներ չեն լինում: Բայց Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը դիտած երկրպագուներին դժվար թե հնարավոր լինի համոզել, որ այդ արտահայտությունն այս դեպքում կիրառելի է: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել գերհարձակվողական կազմ, բայց այդ թիմը ոչ միայն ընդամենը 1 գոլ խփեց, այլեւ բաց թողեց: Եթե որոշել էին նվազագույն ուժերով հաղթել, ապա պետք է գոնե պահպանեին կենտրոնացվածությունն ու ձեռքից բաց չթողնեին հաղթական հաշիվը, մանավանդ, ինչպես խաղից հետո մարզիչն ու ֆուտբոլիստները վստահեցնում էին, մրցակիցն իրենց համար անկանխատեսելի ոչինչ չարեց ու գիտեին, որ հակագրոհներով է խաղալու:

7-րդ տուրից հետո J Խմբի մրցաշարային աղյուսակը հետեւյալն է.

1.Իտալիա 21 միավոր

2.Ֆինլանդիա 12 միավոր

3.Հայաստան 10 միավոր

4.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր

5.Հունաստան 5 միավոր

6.Լիխտենշտեյն 2 միավոր

Գուցե տեսականորեն Հայաստանի համար շատ բան չի փոխվել, ու դեռ հնարավորություն կա, բայց գործնականում շատ ավելի բարդ է, քան, եթե Լիխտենշտեյնում հաղթանակ լիներ: Եթե անգամ ՀՀ ընտրանին հաղթի Ֆինլանդիային ու 1 միավորով շրջանցելով հայտնվի 2-րդ տեղում՝ ֆինների խաղացանկը շատ ավելի հեշտ է. նրանց կմնան Լիխտենշտեյնն ու Հունաստանը: Հայաստանին կմնան Հունաստանի դեմ տնային ու Իտալիայի դեմ արտագնա խաղերը: Հույների դեմ պատասխան հանդիպումից առաջ հունիսին նրանց նկատմամբ տոնած հաղթանակը գուցե ոգեւորի, սակայն հույս ունենալ, որ Իտալիան ՀՀ-ին կթողնի հաղթել իրեն ինչ է թե արդեն Եվրո 2020-ի ուղեգիր ունի ու մի անգամ նման իրավիճակում՝ աշխարհի առաջնության որակավորման փուլում, իրեն ՀՀ-ի հետ ոչ-ոքի խաղալու ճոխություն են թույլ տվել, այդքան էլ իրատեսական չէ:

Ֆինների դեմ հանդիպումը Տուրկու քաղաքում տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 15-ին: Կսկսվի, Երեւանի ժամանակով, 20:00-ին: Կցուցադրվի «Արմենիա TV»-ի եթերում: Հավաքականն արդեն մրցավայրում է: Նույն օրը J խմբում Հունաստանը կհյուրընկալի Բոսնիա եւ Հերցեգովինային: Լիխտենշտեյնն էլ կընդունի Իտալիային, որն ընտրական այս փուլում արդեն բոլոր հարցերը լուծել է: Բելգիայի, Լեհաստանի ու Ռուսաստանի հետ այն թիմերից է, որոնք ժամանակից շուտ նվաճել են Եվրո 2020-ի ուղեգիրը: Ապահովել է նաեւ առաջին հորիզոնականը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2778 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները