Երևան
12 °C
ՀՀ տնտեսական ցուցանիշները լավագույնն են Եվրասիական տնտեսական միությունում։ Այս մասին այսօր՝ «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
«Տարածաշրջանում մեր ցուցանիշներով մենք բարձրերից ենք, իսկ ԵԱՏՄ շրջանակում՝ լավագույնը։ Բայց ես մտահոգություններ եմ բարձրացրել տնտեսական կառուցվածքի մասով, որին մեր կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի»,- ասաց Արամյանը։
Նախկին նախարարը ՀՀ նոր իշխանության ուշադրությունը հրավիրեց հատկապես դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների վրա։ Արամյանի խոսքով՝ դրամավարկային քաղաքականությունն այսօր հարմարվողականություն է դրսեւորում, ինչը սխալ է ու պրոբլեմատիկ:
Արամյանն ասաց, որ բանկային համակարգի միջոցով տնտեսություն մտնող գումարները գնում են հիմնականում տնային տնտեսություններ, ֆինանսավորվում է սպառումը եւ հիփոթեքային վարկավորումը, որը երկարաժամկետ սպառում է:
«Այստեղ մենք ունենք տնտեսության կառուցվածքային խնդիր: Կարծես թե մենք հստակ քայլերով գնում ենք այն ուղղությամբ, ինչ-որ ունեցել ենք 2002-2008 թվականներին»,- ասաց Արամյանը՝ մտահոգություն հայտնելով արտահանելի հատվածի ներկա վիճակի վերաբերյալ։
Արամյանի խոսքով՝ պետք է գնալ ոչ պոպուլյար քայլերի, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք էապես նպաստում են բնակարանային շինարարությանը, պետք է վերաիմաստավորվեն:
«Այսօր այդ ոլորտում բում է տեղի ունենում: Մակրոտնտեսական ցուցանիշները դեռ չեն հասցրել դա իրենց մեջ ընդգրկել, նկատի ունեմ կապիտալ շինարարությունը եւ հատկապես բնակարանային շինարարությունը, բայց եթե դուք նայեք ձեր շրջապատում, կենտրոնում գրեթե բնակարաններ չեն մնացել, որոնք կառուցապատողները վաճառում են: Դա այդպես է, որովհետեւ մենք այսօրվա դրությամբ ունենք մեկ գործիք՝ եկամտային հարկի հետվերադարձի, որը խթանում է բնակարանաշինությանը: Եթե կառավարությունը վերաիմաստավորի բնակարանաշինությունը, հնարավոր է՝ հասարակության որոշ շերտերի մոտ դժգոհություն առաջանա, բայց դա ճիշտ քայլ է: Ես առաջարկում եմ՝ դրան տալ սոցիալական բնույթ: Ցանկացած գործիք, որ կիրառում ես, պետք է ունենա կա՛մ սոցիալական բաղադրիչ, կա՛մ տնտեսական: Այդ երկուսը իրար հակասում են: Չի կարող լինել ե՛ւ նա, ե՛ւ նա: 2016-ին, երբ ներդրվեց այս գործիքը, նպատակն էր, որ այն լինի տնտեսական եւ որոշակի ժամանակ հետո կառավարությունը պետք է դուրս գար այդ ծրագրից: Երբ սկզբում ներդրվել է այդ գործիքը, եկամտային հարկի վերադարձը 600-700 մլն դրամ է կազմել: Այսօր այդ թիվը տասնապատկվել է, մոտենում է 8 մլրդ դրամի: Պետք է հաշվի առնենք, որ եւս 10 տարի պետք է ապրենք դրա հետ: Այս տեմպերով՝ հաջորդ տարի կտեսնենք 15-16 մլրդ դրամ»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ 55 մլն դրամի շեմը, որ դրված է այդ գործիքի հիմքում, շատ բարձր է:
«Կարճաժամկետ առումով մենք օժանդակում ենք մարդկանց, բայց երկարաժամկետ առումով խնդիր ենք ունենալու: Եթե դրան տալիս ենք սոցիալական բաղադրիչ, ապա այն պետք է համադրելի լինի «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրին, այսինքն՝ շեմը պետք է նվազի, իսկ եթե տալիս ենք տնտեսական բաղադրիչ, ապա խթանում ենք ոչ արտահանելի հատվածը: Կառավարության այս քաղաքականության արդյունքում սկսել են ակտիվանալ կառուցապատողների առաջարկները: Ես առաջարկում եմ, որ մենք թիրախավորենք խիստ կարիքավորներին: Մենք միշտ հայտարարել ենք, որ տնտեսական քաղաքականությունը պետք է ուղղված լինի արտահանմանը, եւ դա ճիշտ է: Իսկ հիմա մենք խթանում ենք ոչ արտահանելի հատվածը, այսինքն՝ բնակարանաշինությունը»,- ասաց Արամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT