Երևան
12 °C
Օրերս համացանցում տարածված տեսանյութը, թե ինչպես է քաղաքացին շանը մեքենայից կապած քարշ տալիս, քննարկումների առիթ դարձավ:
Գյումրիում հերթական կենդանին էր ենթարկվել դաժան վերաբերմունքի, սակայն այդ արարքի համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ դեռեւս չկա: Մի կողմից խորհրդարանը քննարկում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը, մյուս կողմից համացանցում շարունակվում են հրապարակվել եւ տարածվել այդ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ ու տեսանյութեր:
Վերջին տեսանյութը հոկտեմբերի 4-ին հրապարակել էր «ԴԻՆԳՈ ԹԻՄ» հասարակական կազմակերպությունը: Դեպքը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում:
Կազմակերպության ղեկավար Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ այդ օրն իրենց ՀԿ-ին անանուն նամակ են ուղարկել, որտեղ կցված է եղել տեսանյութը: Նշված անձը կապել է շանը մեքենայից եւ վարել այնքան, մինչեւ կենդանին ուժասպառ է եղել, որից հետո պարանը մեքենայի միջից բաց են թողել ու գնացել: Պարանը կենդանու վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Տեղում քաղաքացիներից մեկն ահազանգել է «911» ծառայություն, քանի որ վիրավոր կենդանին իրեն ագրեսիվ է պահել եւ չեն կարողացել սեփական ուժերով ազատել կապանքից: Քնեցնելուց հետո փրկարարները հանել են պարանը եւ բաց թողել, սակայն շան գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:
Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է ստացել հոկտեմբերի 8-ին: Այն հեղինակել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Մինչեւ օրենքի ամբողջական ընդունումը, դեպքերը չեն պակասում, որոնք, սակայն, անպատիժ են մնում: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար այժմ էլ տույժ է նախատեսում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը, որը սահմանում է տուգանք 30.000-50.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 80.000-100.000-ի չափով: Հոդվածը, սակայն, փաստացի չի գործում: Այս մասին հայտնեց «ԴԻՆԳՈ ԹԻՄ»-ի ղեկավարը:
«Արդեն որերորդ դեպքն է, որ մենք այդ հոդվածով Ոստիկանություն հաղորդում ենք ուղարկում, սակայն ստանում ենք պատասխան՝ չկա այն վարչական մարմինը, որը պետք է տուգանի»,- նշեց Օվսաննա Հովսեփյանը՝ հավելելով, որ օրենքով այդ մարդուն այսօր չեն կարող պատժել:
Քանի որ ինքնադատաստան չեն կարող տեսնել, իսկ օրենքով ոչինչ անել հնարավոր չէ, կազմակերպության ղեկավարի խոսքով՝ միակ բանը, որ մնում է՝ մարդուն խայտառակ անելն է, որ իր բոլոր բարեկամները եւ հարեւանները տեսնեն. այդպիսով իրեն մի փոքր վատ կզգա:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ դեպքի հետ կապված հաղորդում ստացել են, գործն այս պահին ուսումնասիրվում է: «Դինգո Թիմ»-ը հրապարակել էր նաեւ այդ արարքը կատարող անձի մեքենայի պետհամարանիշը՝ 35UN091, մակնիշը՝ «Opel»:
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ «35UN091» պետհամարանիշի մեքենան պատկանում է քաղաքացի Հարություն Ալբերտի Մուրադյանին: 1976 թ.-ին ծնված տղամարդը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ է:
Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հարցը շատ լուրջ է. այս կարծիքին է Օվսաննա Հովսեփյանը, որի խոսքով՝ անհրաժեշտ է օր առաջ ընդունել դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը: Ըստ նրա՝ մինչեւ այդ արարքը չդառնա լուրջ պատժելի, դեպքերը չեն պակասելու:
«Չեմ ասում՝ օրենքի ընդունումից հետո դեպքերն ամբողջովին վերանալու են, անգամ այն երկրներում, որտեղ մարդիկ մինչեւ 10 տարի կարող են դատապարտվել՝ կենդանուն վնասելու համար, միեւնույն է, էլի հանդիպում են նման միջադեպեր, բայց հաստատ դաժան վերաբերմունքի դեպքերը կպակասեն»,- նշեց հաստատության ղեկավարը:
Քննարկվող օրենքի նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար ընդհուպ մինչեւ երեք տարով ազատազրկում է նախատեսվում: Այդպիսի վերաբերմունք է համարվում կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը եւ իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կյանքի ընդհատմանը, սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձերի իրականացումը եւ այլ դաժան վերաբերմունքը: Այս արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով (100.000-300.000 դրամ) կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարել են մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ եւ առանձին դաժանությամբ, մանկահասակի ներկայությամբ 2 եւ ավելի կենդանիների նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատկից 500-ապատիկի չափով (300.000-500.000 դրամ) կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Անի Ավագյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT