Երևան
12 °C
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ հավելելով, որ դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի, այսինքն՝ կներկայացվի վարչապետի աշխատակազմ:
Սեպտեմբերի 24-ին Տրդատ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ որոշել է վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորությունները Հայաստանում մեկնարկած լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո։ Հոկտեմբերի 5-ին զորավարժությունները ավարտվել են:
Այսօր առավոտից մենք փորձում էինք կապ հաստատել Տրդատ Սարգսյանի հետ, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Վայոց ձորի մարզպետարանից մեզ հայտնում էին, որ մարզպետն աշխատանքի չի գնացել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում ծեծվել եւ անգիտակից վիճակում ՀՀ ՊՆ Կենետրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը:
Նշված միջադեպին մասնակցություն ունենալու համար մեղադրանք է առաջադրվել եւ կալանավորվել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Քննչական կոմիտեն քննում է նաեւ նշված միջադեպին մարզպետի մասնակցության հանգամանքը:
Սեպտեմբերի 24-ին իր տարածած հայտարարությունում Սարգսյանը հերքում էր միջադեպին իր մասնակցությունը. «Ինչպես եւ հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։
Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել էր մարզպետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT