Երևան
12 °C
Վայոց ձորի մարզից մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո խոշորացված Շատին համայնքում ծավալված իրադարձություններն ամենեւին էլ ինքնաբուխ չեն եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ ակցիաները «հրահրել» են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը: Մարզպետի ու պատգամավորի հետ կապ հաստատել եւ նրանցից այս տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալ armtimes.com-ին չհաջողվեց՝ հեռախոսազանգերին նրանք չէին պատասխանում:
Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները փակել էին դեպի Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում էին անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Եղեգիս խոշորացված համայնքում, որի մեջ է մտնում նաեւ Շատին գյուղը, ՀՀԿ-ն առաջադրել էր Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը, որը, սակայն, պարտվել էր, իսկ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել նույնպես ՀՀԿ-ական, բայց ինքնաառաջադրված Արթուր Ստեփանյանը: Տիգրան Խուդոյանի կողմնակիցներն էլ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի: Բողոքողները պահանջում էին, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղարկվեն: Բողոքողները նաեւ համարում էին, որ ընտրվել է Շատինի նախկին համայնքապետ Տիգրան Խուդոյանը:
Ի սկզբանե էլ պարզ էր, որ Արթուր Ստեփանյանի թեկնածությունը Վայոց ձորի ՀՀԿ-ական վերնախավի սրտով չէր՝ հակառակ պարագայում կառաջադրեին հենց նրա թեկնածությունը: Ուշագրավ է, որ armtimes.com-ի հետ զրույցում խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունում հաղթած թեկնածուն՝ նախկին Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը վստահեցնում էր, որ որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել, պարզապես պարտված թեկնածուն՝ նախկին Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը չի ընդունում պարտությունը:
Իսկ դիտարկմանը, որ երկուսն էլ ՀՀԿ անդամ են, հնարավոր չէ՞ր կուսակցությունում քննարկել այդ հարցերը՝ բողոքի ակցիա անելու փոխարեն, Արթուր Ստեփանյանն արձագանքել էր. «Դե կուսակցությունը միակողմանի որոշում էր կայացրել՝ սատարելով Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Մենք էլ հաշտվել էինք այդ մտքի հետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես էլ ուշադրություն չէի դարձնում ՀԴՄ-ին, հետո հասկացա՝ այն պետական օրգանիզմի գործունեության շատ կարևոր մասն է
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT