Երևան
12 °C
Երբ ես ներգրավված չէի այս գործով՝ որպես մեղադրյալ, որպես կասկածյալ, ինձ մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանները եւ ասել՝ Ադյանին քննիչները ստիպում են, որ ինձ վրա ցուցմունք գրի։ Այս մասին այսօր՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը։
Նա նշեց՝ հետագայում այդ մարդիկ հրաժարվել են, որ նման բան են ասել: Սանասարյանը նաեւ հայտնեց, որ այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանին, բայց մասնավոր զրույցից մանրամասներ չհրապարակեց:
Սանասարյանի տպավորությամբ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սամվել Ադյանի` իր դեմ ցուցմունքները մի սենյակում են գրվել, քանի որ շատ սահուն փոխլրացնում են իրար:
Դավիթ Սանասարյանը կարծում է, որ Արսեն Թորոսյանը շահագրգիռ էր, որ նախարարության գնումները ՊՎԾ-ն չհսկի, մամուլից էլ տեղյակ է, որ այդ գործընթացն այս պահին առողջապահության նախարարության մասով չի իրականացվում: Սանասարյանը նաեւ հայտարարեց, որ Արսեն Թորոսյանն ակնհայտ շահագրգիռ է եղել ՊՎԾ-ի կողմից ԵՊԲՀ-ում ստուգումների արդյունքների մասով: Հեգնելով ԱԱԾ նախկին պետին էլ՝ ասաց, որ ինքն էլ շատ բան գիտի, բայց քանի որ խոսքը ազգային անվտանգությանն է վերաբերում, չի խոսի:
Սանասարյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ում որեւիցե ուսումնասիրություն վերահսկող մարմնի կողմից չի իրականացվել․
«Ես կարծում էի, որ կառույցի սպեցիֆիկությունը հաշվի առնելով` պետք է էնպես անել, որ էնտեղ արխային չընկնեն ու չանեն էն, ինչ ուզում են անեն: Հիմա ես էլ եմ մամուլից տեղեկացված, որ նման բան կա, 100 տոկոս վստահ չեմ, բայց եթե ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում, ողջունելի է միանշանակ»:
Հայտնի է նաեւ, որ ԱԱԾ-ն այցելել է Սանասարյանի կնոջ աշխատավայրն ու երեխաների դպրոցը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր ԱԱԾ-ն այնտեղ փնտրում: Ի պատասխան՝ Սանասարյանն արձագանքեց․
«Ինձ համար աբսուրդ էր, նյարդայնացնող էր, որ փորձում էին նախ կնոջս աշխատավայր գնալ ու անձնական գործեր ուզել, բայց այդ դեպքում աշխատողի համաձայնությամբ պետք է լինի, իսկ կինս համաձայնություն չէր տվել, ու իրենք վրդովվել էին, չգիտեմ` այլ ձեւով կփորձեն էդ բանի տակից դուրս գա՞լ, թե՞ ոչ: Բացի դրանից, գնացել էին ոչ միայն տղաներիս դպրոց, այլեւ մեծ տղայիս նախկին դպրոց: Չեմ հասկանում՝ էս մարդիկ ի՞նչ էին ուզում գտնել. դարի կոռուպցիոների՞ն էին ման գալիս, ի՞նչ էին անում: Հարց ունեիք, ինձ հետ պարզեիք: Փորձել են ճշտել, թե ինչ վճարում եմ արել, ինչ եմ արել, ով է վճարել, երբվանից է երեխան դպրոց գնում»,- մանրամասնեց Սանասարյանը՝ ԱԱԾ-ին կոչ անելով մնալ իրենց կոչումին համապատասխան։
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանն էլ նշեց, որ բամբասանքները շատ են, պետք չէ դրանց հետեւից գնալ, իսկ ԱԱԾ-ն, պաշտպանի խոսքով, մեծ ռեսուրս է ծախսել բամբասանքները ստուգելու վրա, հետո հաստատվել է, որ բամբասանքը մնում է բամբասանք։
Պաշտպաններից Իննեսա Պետրոսյանն էլ հայտարարեց, որ այս սարքած գործն ուղարկվել է դատարան, քանի որ գլխավոր դատախազը դեռ Արթուր Դավթյանն է․
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ 1 ու կես տարի առաջ պետք է հեռանար, ոչ թե վարչապետի մոտ երդում ուտեր եւ ասեր, որ ինքը վերափոխվել է եւ պայքարելու է նախկին՝ իր շատ մոտ բաժակակից ընկերների դեմ։ Ցավում եմ, որ վարչապետը հավատացել է այդ անձնավորությանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT