Երևան
12 °C
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տավուշի մարզպետարանում անցկացվել է Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Բայց մասնակիցներից մեկը՝ հաստատության տնօրենի պաշտոնակատար, նույն պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը, բոյկոտել ու քննական սենյակից դուրս է եկել մրցույթը սկսվելուց ընդամենը րոպեներ անց:
Գրավոր փուլի ժամանակ նա հայտնաբերել է, որ թեստում ընդգրկված առաջադրանքների ճնշող մեծամասնությունը դուրս է այն հարցերի շրջանակից, որոնք, համաձայն կարգի, նախապես տրամադրվել են իրեն՝ որպես թեկնածուի, մրցույթին պատրաստվելու համար: Այսինքն՝ թեստում ներառված հարցերը, ըստ Մարգարյանի, պետք է ընտրված լինեին բացառապես տվյալ հարցաշարից:
«Համակարգչով թեստը հանել, տվել են: Առաջին երեք-չորս հարցի պատասխանները հանգիստ ռեժիմով արագ-արագ գրում եմ, որովհետեւ դրանք ինձ տված հարցաշարում կային: Հետո մեկ էլ տեսնում եմ՝ գալիս է մեկը՝ անծանոթ, երկրորդը՝ անծանոթ, երրորդը, տասներորդը, քսաներորդը, հիսուներորդը»,- ասաց բուժհաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդ Վազգեն Մարգարյանը: Այդ իրավիճակը տեսնելուց հետո էլ դադարեցրել է մրցույթին իր մասնակցությունը, բողոքի դիմում է գրել եւ հեռացել: Տեղի ունեցածի մեջ նա դիտավորություն է տեսնում: Նախ, ինչպես նշեց, մինչեւ մրցույթն արդեն լուրեր են պտտվել, որ իր մրցակից Էդուարդ Գրիգորյանը մարզպետի նախընտրելի թեկնածուն է, հետո էլ մրցույթի ընթացքում պարզվել է, որ նրա թեստի ու մինչեւ այդ տրամադրված հարցաշարի միջեւ անհամապատասխանություն չկա, ինչն իր դեպքում էր, թեպետ մրցույթի ընթացքում երկու մասնակիցներին տրամադրված թեստն էլ նույնն է եղել:
«Նա իրենց ընտրած մարդն է՝ մարզպետի համագյուղացին, որին պիտի անցկացնեին: Այդ խոսակցությունները վաղուց կային: Նույնիսկ նախկին ռեժիմի ժամանակ նման ձեւի անբարոյական վերաբերմունք ցույց չէին տալիս, ես երեք անգամ այդ մրցույթներին մասնակցել եմ: Գոնե ձեւական արդարության մրցույթի սկզբունքը պահպանում էին: Հետո այնպես էին անում, մյուս մասնակիցն էլ էր անցնում երկրորդ փուլ, երկուսով-երեքով հաղթում էինք, մարզպետը ինքն էր որոշում՝ այդ դեպքում ում նշանակի տնօրեն: Բայց այս ձեւով անելը, ես չգիտեմ՝ սրանք առյուծի սի՞րտ են կերել՝ կարգը խախտելով, անօրինական քայլերի դիմելով: Մեղքը գցում են այն կնոջ վրա, որը մեզ հարցաշարերը տվել է՝ պարապելու. «Կարող է իր թերացումն է, մենք իրեն կպատժենք»: Ասում եմ՝ ինքը այստեղ կապ չունի, դուք չփորձեք իրեն մեղադրել»,- պատմեց Վազգեն Մարգարյանը:
«Խոսակցություններ կային, որ (մյուս թեկնածուն) մեծ ֆինանսական միջոցներ է տրամադրել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն դառնալու համար, հիմա էլ ապացուցվեց, որ խոսակցությունները իրականություն են դառնում, որովհետեւ ամենագռեհիկ ձեւով մրցույթի իրավահավասարությունը, ազնվությունը խախտելով՝ սուբյեկտիվ մոտեցում դրսեւորեցին»,- լսածն ու տեսածը զուգահեռ անցկացրեց մեր զրուցակիցը:
Նա պատրաստվում է դատական կարգով բողոքարկել մրցույթի արդյունքները:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի խոսնակ Գագիկ Աղբալյանը, փոխանցելով մասնավորապես մրցութային հանձնաժողովի նախագահ Արբակ Գրիգորյանի պարզաբանումները, ասաց, որ մրցույթին մասնակցելուց հրաժարված Վազգեն Մարգարյանն իր դիմումը հասցեագրել է մարզպետին: Այդ գրության մեջ տեղ գտած պնդումների կապակցությամբ անցկացվելու է ծառայողական քննություն՝ պարզելու համար՝ արդյոք որեւէ մեկը միջամտե՞լ է, որպեսզի մրցույթը կողմնակալ կազմակերպվի:
«Վազգեն Մարգարյանը նախորդ տարիներին երկու անգամ նույն թեստերով նմանատիպ մրցույթում հաղթել է»,- այդուհանդերձ նկատեց մարզպետի խոսնակը: Նաեւ ավելացրեց. «Այն, որ ինքը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց, իրեն զրկել է դրա արդյունքները բողոքարկելու հնարավորությունից, ինչը շատ զարմանալի է ու ի վնաս պարոն Մարգարյանի: Նա կարող էր մասնակցել ու բողոքարկել մրցույթի արդյունքները»: Պետք է ենթադրել, սակայն, որ Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնի հավակնորդի բողոքի շեշտադրումը վերաբերելու է մրցույթի ընթացակարգն ու հավասարության սկզբունքը չպահպանելուն, ինչի դեպքում մասնակցությունը կարող է պարտադիր չլինել:
Ինչ վերաբերում է Վազգեն Մարգարյանի այն պնդմանը, թե իր մրցակից, Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանը Տավուշի մարզպետի համագյուղացին է, Աղբալյանը չհերքեց: Բայց նաեւ հավաստիացրեց, որ այս մրցույթում նրա հաջողությունը կապ չունի նշված հանգամանքի հետ եւ դա չէր կարող վճռորոշ լինել:
«Սահմանամերձ մարզում՝ այն էլ առողջապահության ոլորտի կառույցի գործունեության դեպքում այդ ճոխությունը չենք կարող թույլ տալ, որ ուղղակի նշանակվի ինչ-որ մեկը, որը մարզպետի կամ այլ պաշտոնյայի բարեկամն է: Սա բացառվում է: Բայց նաեւ եթե որեւէ մասնագետ կարողանում է հաղթել ինչ-որ մրցույթում, որեւէ պաշտոնյայի համագյուղացի լինելը չպիտի խոչընդոտ հանդիսանա, որպեսզի այդ մարդը աշխատի այնտեղ, որ պետք է աշխատի: Մարզպետարանում կան հայեցողական բազմաթիվ պաշտոններ, բայց որեւէ պարագայում չի նշանակվել մարդ, որը Հայկ Չոբանյանի ընկերն է, համագյուղացին է: Ավելին, Տավուշի մարզում աշխատելու են հրավիրվել մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտում աչքի ընկնող մասնագետներ են ու կարող են աշխատանքի բարձր մակարդակ ապահովել»,- շեշտեց մարզպետի խոսնակը: Ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ամիսներ առաջ Վազգեն Մարգարյանին էլ մարզպետն էր նշանակել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար: «Կարելի է հիշել, որ ցանկացած նման նշանակում, հատկապես Իջեւանի բժշկական կենտրոնում, տարբեր ժամանակներում տարբեր դժգոհությունների տեղիք է տվել: Ամեն դեպքում հաղթողը լինում է մեկը»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT