Երևան
12 °C
ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ելույթ ունենալով՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հայկական կողմին՝ այս միջոցառման կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար:
«Շնորհակալ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում մեր ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար: Իր ելույթում խոսելով 2019 թվականի առաջնահերթությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ նպատակներից մեկը երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների զարգացումն է: Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար նույնքան կարեւոր է նաեւ Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը, որը կնքվել է այսօր»,- իր ելույթում ասաց Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ընդգծեց, որ ուրախ է Երեւանում ողջունել նաեւ Իրանի եւ Սինգապուրի նախագահներին՝ նշելով, որ այդ երկրներն իրենց համար նշանակալի գործընկերներ են, իսկ նրանց հետ տնտեսական կապերի աճի պոտենցյալը՝ հսկայական:
Խոսելով ԵԱՏՄ շրջանակներում հանդիպող խոչընդոտների մասին՝ Լուկաշենկոն նկատեց, որ դրանք հատկապես մտահոգիչ են պետական գնումների ոլորտում: Նա ընդգծեց, որ այդ կապակցությամբ քաղաքական որոշում կայացնելու ժամանակն է:
Լուկաշենկոն խոսեց նաեւ ԵԱՏՄ-ում Բելառուսի սպասվող նախագահության մասին: «2020-ին Բելառուսը ԵԱՏՄ նախագահությունը կստանձնի: Մենք ամբողջ լրջությամբ պատրաստվում ենք: ԵՏՄ-ն երիտասարդ կառույց է, դեռ շատ միջոցներ ու ռեսուրսներ պետք է ներդրվեն՝ արդյունավետ տնտեսական միություն կառուցելու համար»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը: Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը: Երեւանում է նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով այստեղ են նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT