Երևան
12 °C
Այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» գեղարվեստական ֆիլմը, որը հեղինակել են կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանն ու Արսեն Ազատյանը: Ֆիլմը պատմում է ռուս զինվորի կողմից 2015թ.-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության մասին:
Ֆիլմը միայն այսօր է հնարավոր դարձել նկարահանել եւ ցուցադրել, քանի որ, ըստ հեղինակների, նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին անհնար է եղել խոսել թեմայի մասին: «Մենք 4 տարի առաջ ձեռնարկեցինք էս գործը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման բան ձեռնարկելը դատապարտված էր ձախողման: Բայց մենք ապավինելով մեր համարձակությանը, ասեցինք՝ հերն էլ անիծած, չենք լռելու, որովհետեւ սա լռելու բան չի: Էն, ինչ որ տեղի ունեցավ հունվարի 12-ին, հասկացանք, որ եթե մենք մեզ համարում ենք արժանապատիվ հայեր, մարդիկ, ազգություն, իրավունք չունենք էդ քայլը չկատարելու: Եվ 16, եւ 17թվականներին նկարահանումներն իրականացրեցինք եւ Գյումրիում, եւ ՀՀ այլ վայրերում: Ֆիլմում Գյումրին ներկա է»,-ասաց Արսեն Ազատյանը:
Ինչո՞վ են զգացել նախկին իշխանությունների ճնշումը կամ ինչպես են խոչընդոտել, ինչը թույլ չեն տվել հարցին կինոռեժիսորներ Արսեն Ազատյանը պատասխանեց. «Կներեք, երեւի Դուք Սերժի ժամանակ լավ եք ապրել: Ուրեմն իշխանության մեջ եք եղել: Կինո նկարելն, ի տարբերություն շատ այլ աշխատանքների, պետական համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկվում է: Եվ ֆինանսավորման ու աջակցության խնդիր կա, եւ ռուս զինվորի հետ կապված խնդիր կա: Ձեր կարծիքով ռուս զինվորի ոճրագործությունը 16, 17 թվականին էկրան բարձրացնելը կամ էդ մասին նկարելը հեշտ ու հանգիստ մեր մշակույթի նախարարը կամ փոխնախարարը կասեին՝ վայ Ձեր ցավը տանեմ, եկեք նկարեք, բա ռուսի հերն եմ անիծել, ինչու շուտ չէիք նկարում, հա՞: Մինչեւ հիմա վախեցած են: Էն տպավորությունն է, որ Դուք էս երկրից չեք»:
Ըստ հեղինակների, չնայած իրենք ազդվել են Ավետիսյան ընտանիքի սպանդից, այնուամենայնիվ, ֆիլմը նրանց հետ չպետք է ասոցացնել, քանի որ ներշնչվելով իրական դեպքերից՝ ստեղծել են գեղարվեստական պատում, որտեղ առաջնային է արժանապատվությունը: Այդ դեպքում ինչո՞ւ տարբեր հրապարակումներ կան այն մասին, որ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» վերնագրով ֆիլմ է նկարահանվել Ավետիսյան ընտանիքի սպանդի մասին: Կինոռեժիսորն ասաց խնդիրն իրենցից չի եկել, դա սխալ ձեւակերպման հետեւանք է. «Էդ թեման մի քիչ անհաջող ձեւակերպում ա, եկեք դա շրջանցենք, որովհետեւ Ավետիսյաններ ցավալի դեպքը եթե մեր վրա չազդեր, մենք չէինք էլ նախաձեռնի սա, թող ուրիշն աներ: Ես ասել եմ՝ դուք անեիք, մկան ծակն էիք մտել: Ես նկատի ունեմ մեր կոլեգաներին»:
Ըստ հեղինակների, 2015-ին իրենք այլ նախագծի վրա աշխատելիս են եղել, սակայն Գյումրու դեպքից ցնցված որոշել են հրաժարվել 1.5 մլն դոլար արժեցող այդ գործից եւ անդրադառնալ այս սպանությանը: Ոչ դեպքի օրը, ոչ դրան հաջորդած օրերին նրանք Գյումրի չեն եկել, հեռվից են զգացել ոճիրը:
Ֆիլմում ծավալվող գործողություններին զուգահեռ ներկայացվում են երեխաներ, նրանցից մեկի անունը Իվան է, որ ոչինչ չի հասկանում, հիմար է եւ անգամ արջից չի վախենում: Ֆիլմի հեղինակներն ասում են՝ Իվան անունը հատուկ են ընտրել, քանի որ դա հիմարություն է խորհրդանշում:

Ֆիլմը սկսվում է հենց սպանության դրվագով: Ռուս զինվորական Իվան Պովարենկոն մտնում է հայ ընտանիքի տուն եւ սպանում տան բոլոր անդամներին՝ չխնայելով անգամ երեխաներին: Այնուհետ ծխում, հետո ջուր է խմում, թողնում զենքն ու փոխում հագուստը, հեռանում բնակարանից: Գրեթե այնպես, ինչպես Ավետիսյանների դեպքում էր:

Այնուհետ ներկայացվում է նրա որոնման պատմությունը 3 ընկերների՝ դասախոս Վահանի, ձիապան Սարգսի եւ քահանա Ավետիսի միջոցով: Նրանք նախկին մարտական ընկերներ են, տանը պահած զենք ունի Սարգիսը, որը վերցնելով մեկնում է Գյումրի՝ Վահանի հետ փողոց առ փողոց հանցագործին գտնելու համար: Քահանա ընկերը փորձում է արգելել նրանց: Հենց այստեղ էլ հնչում է բարձրաձայնումը՝ ինչու՞ մենք պետք է միշտ հանդուրժող լինենք:
Ֆիլմում օգտագործված են նաեւ վավերագրական կադրեր, մասնավորապես այդ օրերին Գյումրիում զանգվածային ցույցերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին (ներկա պահին արդեն արքեպիսկոպոս), մարմնավորել է դերասան Արմեն Աբելյանը՝ քահանա Ավետիսը: Նկարահանումից առաջ հանդիպե՞լ եք արդյոք Շիրակի թեմի առաջնորդին հարցին, դերասանը պատասխանեց՝ ոչ:
«Մենք պատմությունը տարանք մեր հանգուցալուծմանը, որն էսօր շատերի համար կարող է տարօրինակ թվալ, շատերը մեզ հետ կհամաձայնեն, շատերը՝ ոչ, բայց մենք մեր հանգուցալուծումը տարբերվում է այն իրականությունից, ինչ որ տեղի ունեցավ ռուս զինվորի հետ»,-ասաց կինոռեժիոսրը:
Ֆիլմն ավարտվեց ոչ այնպես, ինչպես իրականում: Ավետիսյանների դեպքում Վալերի Պերմյակովը հանձնվեց ռուսական կողմին, եղավ դատավարություն, վճիռը՝ ցմահ ազատազրկում: Ֆիլմում քահանա Ավետիսը ընկերոջ ձեռքից վերցրած եւ թաքցրած զենքով սպանեց ռուս զինվոր Պովարենկոյին: Հենց սա էլ ֆիլմի հեղինակների տարբերակն էր, որի մասին խոսում էին:
Ֆիլմի առաջին ցուցադրությունները Հայաստանից դուրս են եղել, սեպտեմբերի 21-ին կայացել է ռուսաստանյան պրեմիերան: Կինոռեժիսոր Նարինե Մկրտչյանն ասաց՝ ռուսական կողմում ֆիլմը լավ ընդունելություն է գտել: «Յալթայի միջազգային փառատոնում ենք ներկայացրել՝ «Եվրասիական կամուրջ»-ում՝ սեպտեմբերի 21-ին: Ռուսական կողմը շատ լավ ընդունեց այս ֆիլմը: Մենք հայտարարեցինք, որ ֆիլմը նվիրում ենք մեր Անկախությանը»:
2019 թվականին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում կայացել է այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Երեկվանից ցուցադրվում է Երեւանի բոլոր կինոթատրոններում, այսօրվանից նաեւ Գյումրիում եւ Ստեփանակերտում:
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT