Բժիշկներն ամեն ինչ անում են փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը առնվազն այսպես պահելու եւ լավացնելու ուղղությամբ. նախարար

Երեկոյան եմ վերադարձել Հայաստան, այսօր առավոտյան տեսակցել եմ Արա Մխիթարյանին։ Բավականին երկար բժիշկների հետ խոսել եմ նրա առողջական վիճակի մասին, այս պահին վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի մարզում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակին։

«Մեր բժիշկներն ամեն ինչ անում են վիճակն առնվազն այսպես պահելու եւ լավացնելու ուղղությամբ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, որ հասկանանք՝ դրական տեղաշարժ կա, թե ոչ։ Ցավոք սրտի, այս պահին կանխատեսումներ անել դժվար է, սակայն հնարավոր ամեն ինչ արվում է, որ կյանքը փրկվի եւ առողջությունը վերականգնվի»,- ասաց նախարարը։

Հարցին՝ դրսում բուժում ստանալու հնարավորություն չկա՞, Թորոսյանը պատասխանեց. «Այս պահին՝ ոչ, քանի որ ինքը տեղափոխման ենթակա չէ»։

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին՝ Թորոսյանը նշեց. «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից մեր ուշադրության կենտրոնում է, նախ՝ այն իմաստով, որ մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը՝ օրենքով սահմանված կարգով, երկրորդ՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է նա գտնվում՝ թե՛ կոնկրետ բժշկական հաստատությունում, թե՛ իր նախընտրած բժիշկների կողմից, նաեւ արտասահմանից բժիշկներ կան ներգրավված, որոնք անհրաժեշտության դեպքում խորհուրդներ են տալիս։ Վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա։ Մենք ամեն ինչ անում ենք՝ առողջական վիճակը պահպանելու համար, անկախ նրա իրավական վիճակից։ Մահվան սպառնալիք չկա, կա խրոնիկական բազմաթիվ հիվանդություններ, իր դեպքում՝ բուժումը ստանում է ստացիոնար»։

Տպել
575 դիտում

Թիվ 156 դպրոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ԱԻՆ

ՊՆ 2-րդ զորամիավորումում մարտական հրաձգությամբ զորավարժություն է անցկացվել

Ահազանգ է ստացվել, որ 156 դպրոցում պայթուցիկ սարք կա, տեղում են փրկարար ծառայության աշխատակիցները  

Իտալական շուկայի մոտ 30 ձեռնարկություններ առաջիկայում կգան Հայաստան․ Իտալիայում ՀՀ դեսպան

Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործով վերաքննիչ բողոքները մերժվել են

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի (տեսանյութ, լուսանկարներ)

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում

Սարհատ Պետրոսյանը ներկայացել է ոստիկանություն՝ իր հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ տալու

Կոնստանտին Օրբելյանը ներկայացվել է «Գրեմմի». նախորդ տարի հաջողություն չէր ունեցել

Դերասան Արտյոմ Կարապետյանին դանակով սպառնացած երթուղայինի վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ)

«Ջերմոց կմշակեմ». Լեւոն Երանոսյանը՝ իր հետագա անելիքների մասին

ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրգործերով խնդիրները

Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է քաղաքապետարանի պատճառով. մարդիկ զանգվածաբար վերադարձրել են տոմսերը

ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջ վարող քաղաքական լիդերների տասնյակում. Twiplomacy

ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

2004-ի այս օրը պայթեցվեց կամ հրկիզվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի` Ն. Փաշինյանի մեքենան (լուսանկարներ)

Քթի վիրահատությունից հետո երիտասարդը կորցրել է ձայնը. մեղադրանքներ ու պարզաբանումներ

Ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման դեպքով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

1 օրում բացահայտվել է հանցագործության 85 դեպք. օպերատիվ իրավիճակը նոյեմբերի 21-ից 22-ը