56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը կվերադարձվի շուրջ 2835 հարկ վճարողների

ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քվեարկությունից հետո նշեց, որ իրենց խմբակցությունը երկու ընթերցումներին էլ կողմ է քվեարկում, բայց տեղին են համարում Մանե Թանդիլյանի մտահոգությունը, որ պետությունը գումար է վերադարձնում 183 խոշոր ընկերությունների, որոնց անունները պատգամավորներին հայտնի չեն։ Մելքումյանն ասաց, որ իր խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ԲՀԿ-ն հետեւողականերոն պահանջելու է, որ ՊԵԿ-ի ստուգումների արդյունքում բոլոր տվյալները ստանան, եւ հետեւելու են, որ գումարները ճիշտ ձեւով հասնեն տնտեսվարողներին։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, որ համաձայնության են եկել առ այն, որ խորհրդարանից չի կարող լինել որեւէ գաղտնի ցանկ, թե որ ընկերություններին է տրվում գումար․

«Խորհրդարանը չի կարող կուրորեն տալ գումար, բայց մեզ ասել են, թե սա հարկային գաղտնիք է։ Մենք հետեւողականորեն ենք լինելու ցանկը ստանալու հարցում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին էլ հրավիրելու ենք խմբակցություն՝ հարցը քննարկելու»։

Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ, իր, ունեցած տվյալներով, հարկ վճարողներին վերադարձվելիք ԱԱՀ դեբետային գումարների զգալի մասը՝ մոտ 1,5 մլրդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, չմասնակցեց օրինագծի քվեարկությանը։ Նա պարզաբանեց, որ չի քվեարկել այն պատճառով, որ կան փոքր ընկերություններ, որոնք շահելու են, բայց սա անընդունելի պրակտիկա է, երբ գումար են վերադարձնում չգիտեն՝ ում․

«Այսօր թալանի միջոցով գումարներ կուտակածներին չենք կարող գումարներ տրամադրել, այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց անվճար կրթության նախագծին դեմ ենք քվերակում՝ գումար չլինելու պատճառով»,- նկատեց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն էլ իր հերթին ասաց, որ ամենավատ բանը որեւէ տնտեսվարողի նկատմամբ խտրական վեարբերմունքն է։ Այլ հարց է, որ մտահոգություններ կան, բայց խորհրդարանն ունի վերահկսող գործիքակազմ։

Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության «հնի» եւ «նորի» որեւէ տարանջատում չդնելով: Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների նկատմամբ: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ: Պետությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ վերադարձնել այդ 2571 տնտեսվարողների՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4102 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից