Երևան
12 °C
Ես ունեմ տվյալներ, որ հարկ վճարողներին վերադարձվելիք ԱԱՀ դեբետային գումարների զգալի մասը՝ մոտ 1,5 մլրդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, եւ, ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, որոնց կազմակերպությանը եւ վերադարձնելու ենք այդ գումարները։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում շարունակում է քննարկել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր անցած ուրբաթ՝ պատգամավորների 92 կողմ ձայներով։
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ այս ընթացքում՝ առաջինից մինչեւ երկրորդ ընթերցում, պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել։
Մանե Թանդիլյանը մտքերի փոխանակության ժամանակ հայտարարեց, որ, ի հեճուկս այն հանգամանքի, որ անցած նիստին շատ պատգամավորներ պնդում էին հանրայնացնել այն խոշոր տնտեսվարողների ցանկը, որոնց վերադարձվելու են դեբետային գումարները, դա տեղի չունեցավ, եւ այդ ցանկը մնաց գաղտնի։ Թանդիլյանը պնդեց, որ պետք է իմանալ՝ բյուջեից ում են վերադարձնում գումարները․
«Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարների զգալի մասը՝ մոտ 1,5 մլրդ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, եւ, ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, որոնց կազմակերպությանը վերադարձնելու ենք այդ գումարները։ Եւ ես ունեմ տվյալ, որ սա միակը չէ։ Ես պնդում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է որոշում կայացնենք դադարեցնել այս քվեարկությունը, եւ առնվազն փակ ռեժիմով տեղեկացնել՝ ովքեր են այն տնտեսվարողները, որոնց վերադարձվում են այդ գումարները»,- ասաց Թանդիլյանը՝ պնդելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի պատգամավորներին՝ քվեարկությունից առաջ․
«Այդ տեղեկատվությունը պետք է լինի հասանելի, այլապես չենք կարող քվեարկել»,- շեշտեց պատգամավորը։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց նախագծի քվեարկության մասին, սակայն վարման կարգով հանդես եկավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ վերցնելով 20 րոպե ընդմիջում։
Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության «հնի» եւ «նորի» որեւէ տարանջատում չդնելով: Հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների նկատմամբ: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ: Պետությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ վերադարձնել այդ 2571 տնտեսվարողների՝ ԱԱՀ-ի դեբետային մնացորդները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT