Երևան
12 °C
Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։
Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արտակ Գալստյանը՝ մանրամասնելով, թե ինչ ոտնահարման մասին է խոսքը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
ՎԱՆԵՑՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։
Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։
Բայց ինչքան էլ այս գնահատականը համատարած է, չի ձեւակերպվել, թե կոնկրետ ինչու և ինչպես է Վանեցյանը ոտնահարել սպայի պատիվը։
Խնդիրն այն է, որ իր հայտնի հայտարարությունն անելու պահին՝ սեպտեմբերի 16-ի կեսօրին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը դեռեւս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, որովհետեւ դե յուրե նրա պաշտոնավարումը պիտի դադարեր նախագահի հրամանագիրը ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո։
Ատացվում է, որ վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ։ Հայաստանի զինված ուժերի գործող գեներալ–մայորը, ինչպիսին հանդիսանում էր Արթուր Վանեցյանը հայտարարության պահին, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ։
Նա, ով թեկուզ չնչին պատկերացում ունի սպայական պատվի մասին, կարող է ասել, որ այս քայլը այլ կերպ, քան դավաճանություն, դժվար է որակել։ Որակման ուրիշ տարբերակ չկա։
Դեռ ավելին՝ Հայաստանի զինված ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրամանով տեղադրվում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում՝ ըստ էության դրան տալով ԱԱԾ պաշտոնական տեսակետի համատեքստ։
Այսինքն՝ ստացվամ է, որ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է անում իր հրամանատարի, երկրի վարչապետի դեմ։
Աա ավելի է սրում դավաճանության տրամաբանությունը, որովհետեւ ԱԱԾ-ն սեփական հրամանատարի դեմ հանելուն ուղղված կոնկրետ գործողություն է։ Բայց այստեղ էականն այն է, որ այս դավաճանությունը, ուղղված լինելով երկրի վարչապետի դեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի ձեւավորած կառավարություն է, որ ձևավորվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտման միջոցով։
Ոմանք կանխատեսում են, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում կարող է քաղաքական գործունեություն ծավալել։ Այս կանխատեսումները լուրջ չեն, որովհետեւ Նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող։ .
Հ.Գ. Այս ընթացքում բացահայտվեց նաեւ Վանեցյանի ստախոս լինելը։ Իր հայտարարության մեջ նա հավաստիացնում էր, որ ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանն իր հայտնի հայտարարության մեջ բացահայտեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանին հեռացնելը եղել է վարչապետի որոշումը, որովհետեւ վերջինս դժգոհ է եղել Վանեցյանի աշխատանքից։ Իսկ իր հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն այս իրողությունը շատ մեղմ է ձեւակերպել, որպեսզի... չոտնահարի իր ձեռամբ գեներալ-մայորի կոչում ստացած Վանեցյանի սպայական պատիվը։ Բայց այն, ինչ չէր ուզում անել Փաշինյանը, արեց ինքը Վանեցյանը։
Արտակ Գալստյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT