Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

20/09/2019 schedule14:05

Այս երեւույթը, որ հիմա քննարկում ենք, աննախադեպ է ՀՀ պատմության մեջ, մի պարզ պատճառով. երբեւէ չի եղել, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին այսպես իսկապես սրտացավ վերաբերմունք ունենան, ինչն այն աստիճանի է զարմացնում, որ կասկած է հարուցում այդ նպատակի իրական լինելու առումով․

«Մեր ժողովրդական խոսքը՝ «որտեղ եք մեզ գցում», մնում է ուժի մեջ, բայց ուզում ենք վստահ լինել, որ մենք իսկապես տնտեսական նոր հայեցակարգի հետ գործ ունենք, որը կուրախացնի տնտեսական գործունեություն ծավալողներին, եւ իսկապես մեսիջ ենք հղում. կարող եք որեւէ խնդիր չունենալ եւ այլեւս չվախենալ ՊԵԿ-ից, որ ձեր գերավճարը պահանջելու դեպքում ձեզ կպատժենք։ Այսինքն՝ ոչ միայն պատիժն ենք հանում, այլ ասում ենք՝ առանց ձեր դիմումի հինգ միլիոն դրամը կվերադարձնենք։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը տանը նստած, որը վաղուց մոռացել է՝ մի երկու մլն գերավճար ուներ, ծանուցում է ստանում, թե՝ եկեք, ձեր գումարը ստացեք։ Որպես կանոն՝ մեր երկրում գերավճարները եղել են կորստի գումարներ»,- ասաց Բագրատյանը։

Նա նշեց, որ տնտեսական ակտիվացումը, իհարկե, ուրախալի է․ «Երբ տնտեսվարողն այդ գումարը վերցնի, նա վստահաբար ընդլայնելու է իր գործունեությունը, վստահաբար գումարն օգատգործելու է որպես շրջանառման միջոց»։

Բագրատյանն ընդգծեց, որ ՊԵԿ-ը վստահ քայլ է անում․ «Ես՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, բազմիցս քննադատել եմ կառավարությանը՝ խիստ զգուշավոր լինելու համար։ Այս դեպքում ունենք լրիվ հակառակը։ ՊԵԿ-ը վստահ քայլ է անում, որի հետեւանքները պետք է հասկանանք եւ վերլուծենք։ Մենք՝ որպես ընդդիմադիր պատգամավորներ, հետեւելու ենք՝ այդ գումարները հասա՞ն տնտեսվարողներին, նրանք սա կիրառեցի՞ն որպես շրջանառու միջոց կամ նոր աշխատատեղ, թե՞ մի բան կա, որը դեռ չգիտենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հետեւելու են՝ որեւէ անհասկանալի բան չմնա, բայց եթե այդքան ազնիվ է նախագիծը, կարող են միայն շնորհավորել, որ իսկապես այլեւս նոր իրավիճակ է։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Բագրատյանի ելույթից հետո կատակեց, թե՝ «Պարոն Բագրատյան ջան, ձեր ելույթի հատկապես առաջին մասից հետո «Իմ քայլ»-ի պատգամավորները կարող են էլ ելույթ չունենալ»։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2835 հարկ վճարողի վերադարձնել նրանց նկատմամբ պետության ունեցած 56 մլրդ դրամ դեբետային պարտքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2871 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից