Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չէ, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը։ Այս մասին այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը։

«ՍԴ մասին սահմանադրական օրենքում սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որ ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։ Հիմա նախաձեռնությամբ հանդես եկող «Իմ քայլը» պարտավոր է ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը։ Թե ինչպիսի որոշում կներկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել»,- ասաց Պետրոսյանը։

Արման Աբովյանն էլ թեեւ ասաց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, բայց նման կարծիքները գնահատեց որպես դատարանի նկատմամբ ճնշող․

«Թողնենք, թող դատարանը որոշի։ Որովհետեւ սպառիչ թվարկած են հիմքերը, եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայացնի։ Բայց մենք այն քաղաքական ուժը չենք, որ միանանք ինչ-որ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու եւ վերլուծելու։ Այս պահին մենք նման հիմք չենք տեսնում։ Այս պահին ՍԴ-ում չկա վիճակ, որը լինի անկառավարելի, մարմինը գործում է, այլ է խնդիրը, որ առանձին անձինք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց իրենց գոյության մասին այլ կերպ են հիշեցնել տալիս»,- ասաց Աբովյանը՝ նշելով, որ առաջարկվող մեխանիզմը բավականին մշուշոտ է։ Պետք է իրավական դաշտում բոլոր խնդիրները բացառապես իրավական դաշտում լուծվեն։ Այս կամ այն խնդրի լուծումը իրավական սահմաններից դուրս գալու դեպքում վտանգ է պարունակում։ Մենք բոլոր քննարկումների համար բաց ենք, բայց իրավական առումով պրոցեսի վերջնակետը մի քիչ անհասկանալի է։

Գեւորգ Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ իրենք չեն միանում այդպիսի նախաձեռնություններին, որովհետեւ պետք է լինի կոնկրետ հիմք։

Թե իրենք ի՞նչ տարբերակներ ունեն դատաիրավական համակարգի հանդեպ հանրության վստահությունը վերադարձնելու համար, Արման Աբովյանը պատասխանեց, որ դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի, այո՛, եւ իսկապես գոյություն ունի վստահության պակաս, բայց բոլոր պրոցեսները պետք է լինեն իրավական դաշտում։

Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, թե մենք ուղղակի քար կգցենք իրավական պետություն գաղափարի վրա, եթե ամեն իշխանություն ուզենա իր դատարանը բերել,

«Այսօր իրավական համակարգի ոլորտի առնվազն 80 տոկոսը նախկին իշխանության օրոք են նշանակվել։ Հիմա եթե էս իշխանության օրոք չեն նշանակվել, ուրեմն, վստահություն չե՞ն ներշնչում։ Դրանից ավելի արագ կործանվել հնարավոր չէ։ Եթե վիրահատական միջամտություն լինի, 250 դատավոր դուրս գան, ովքե՞ր են իրականացնելու արդարադատություն։ Այդ դեպքում գալիք իշխանությունն էլ չի վստահելու այսօրվա իշխանության կարգած դատավորներին»,- եզրափակեց Պետրոսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1711 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին