Դա ամոթալի էր. Ալեքսանդր Կարապետյանը՝ Բոնուչիին (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյանը քննադատել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի տնային խաղում Հայաստանի միակ գոլի հեղինակն առաջին խաղակեսի վերջում հեռացվեց խաղադաշտից: Նա 2-րդ դեղինը ստացավ Բոնուչիի դեմ անհատական պայքարում արմունկով խաղալու համար: Ինչպես երեւում է, ֆուտբոլիստը համաձայն չէ մրցավարի որոշման հետ եւ նրա կածիքով՝ մրցակիցը սիմուլյացիայի է դիմել:

«Մեծ հարգանք ունեմ այն ամենի նկատմամբ, ինչին հասել ես քո ֆուտբոլային կարիերայի ընթացքում, բայց դա ամոթալի էր»,- գրել է նա ինստագրամի իր էջում:

Երեկ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը պարտվեց 1:3 հաշվով: Կարապետյանը ՀՀ միակ գոլի հեղինակ է: Նա աչքի էր ընկել 11-րդ րոպեին: Այն պահին, երբ նա հեռացվեց, հաշիվը 1:1 էր: Աշխարհի քառակի չեմպիոնները մյուս 2 գոլերը խփեցին խաղավարտին մոտ՝ այն ժամանակ, երբ հայերը տեւական ժամանակ 10 հոգով էին խաղում:

Կարմիր քարտի դրվագը՝ 5:39 րոպեից

Տպել
5290 դիտում

Տանկիստներն անցկացրել են մեքենավարման պարապմունք

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊԵԿ-ը բացահայտել է կանխամտածված սնանկության դեպք. պետությանը պատճառվել է շուրջ 200 մլն դրամի վնաս

Արսեն Ջուլֆալակյանի մանդատը կանցնի Նարեկ Ղահրամանյանին

78-ամյա զոքանչին դաժանաբար սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով

Արարատի Շահումյան համայնքում հայտնաբերված ապօրինի ջերմոցների գործով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

Սահմանադրական դատարանում ընտրում են դատարանի նախագահ եւ փոխնախագահ

Շառլ Միշելն ինքնամեկուսացված է. ԵՄ գագաթնաժողովը հետաձգվել է մեկ շաբաթով

Նորշենից մինչև Գուսանագյուղ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար

Հանրակրթության չափորոշիչների մասին նախագիծն ամենաքննարկվածներից է. առաջ քաշված հիմնական խնդիրներն ու ԿԳՄՍՆ պատասխանները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Էքստեռն ավարտական քննությունների 3-րդ քննաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 15-ից

Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին

Նավալնին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից

Նոյեմբերին ՀՀ տարածքում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը