Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի տոմսերը սեւ շուկայում վերավաճառվում են մինչեւ 55 հազար դրամով

Եվրո 2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սեւ շուկայում վերավաճառվում են իրենց արժեքից մի քանի անգամ ավելի թանկ գնով: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր 14500 տոմսերը սպառված են եղել: Սակայն, ինչպես երեւում է, վաճառքը՝ ավելի ճիշտ վերավաճառքը, շարունակվում է: List.am կայքում կան վերավաճառքի մասին մի շարք հայտարարություններ:

Դրանցից մեկում առաջարկում են արեւելյան տրիբունայի 2 տոմս 55 հազար դրամով, այն դեպքում, երբ, ըստ ՀՖՖ-ի սահմանած գների, արեւեյլան տրիբունայի տոմսերը 3 կամ 6 հազար դրամ են:

Այս մեկն առաջարկում է արեւմտյան տրիբունայի առաջին սեկցիայի տոմս: 1 հատը 25 հազար դրամ, մինչդեռ իրական արժեքը 10 հազար դրամ է:

Կա նաեւ 40 կամ 20 հազար դրամանոց առաջարկ առանց մանրամասների:

Մեկ այլ առաջարկով 8000 հազար դրամով վաճառում են հյուսիսային տրիբունայի 1000-դրամանոց տոմսերը:

Հայտարարություններից մի քանիսով փորձեցինք կապ հաստատել եւ ծանոթանալ առաջարկներին: Հետեւյալ հայտարարությունով համաձայնեցին մեզ դարպասների հետեւում (հյուսիսային կամ հարավային տրիբունա) 23 տոմս տրամադրել 4 հազար դրամով: Այդ տոմսերի իրական արժեքը 1000 դրամ է: Նույն հեռախոսահամարն էր, որը նված էր 55 հազար դրամով 2 տոմսի առաջարկի հայտարարության մեջ:

Նույն 1000-դրամանոց տոմսերը մեկ այլ հայտարարության մեջ 7500 դրամ էին, բայց խոսակցության ընթացքում մեզ համաձայնեցին տրամադրել 7, նույնիսկ 6 հազար դրամով: Նշեցին, որ մնացել է 12 հատ՝ ընկերներն էլ տոմսեր ունեն այլ տրիբունաներում՝ ավելի թանկանոց տեղերում:

Նմանատիպ հայտարարություններ կարելի է գտնել նաեւ ֆեյսբուքում: Օգտատերերից մեկը, օրինակ, առաջարկում է 5 հազար դրամանոց տոմսեր:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպումը վաղն է՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5378 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները