Երևան
12 °C
Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման ֆավորիտը պարզ է, սակայն Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը լավ հիշողություններ ունի այս թիմի դեմ վերջին մրցավեճից: Աշխարհի քառակի չեմպիոնների հետ 6 տարի առաջ՝ 2013-ի հոկտեմբերի 15-ին, կայացած խաղը ոչ-ոքի է ավարտվել: Դա աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի հանդիպում էր:
Վերջին տուրից առաջ Իտալիան ապահովել ապահովել էր B խմբի առաջին հորիզոնականը, եւ Հայաստանի դեմ հանդիպումը զուտ ֆորմալ բնույթ էր կրում: Գումարած դրան՝ հայերը հետնապահներից էին. նախավերջին՝ 5-րդ, տեղում էին, ու գուցե այդ պատճառով Իտալիան թերագնահատել էր մրցակցին:
Դրա համար էլ պատժվեց: Հանդիպման ընթացքում իտալացիները 2 անգամ հայտնվեցին պարտվողի դերում: Արդեն 5-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը: 24-րդ րոպեին Ալեսանդրո Ֆլորենցին խփեց պատասխան գնդակը: 70-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Հայաստանին կրկին առաջ մղեց Հենրիխ Մխիթարյանը: Իտալիային պարտությունից փրկեց Մարիո Բալոտելին, որն այս թիմերի առաջին՝ երեւանյան, հանդիպմանը չէր մասնակցել վատառողջ լինելու պատճառով. 2:2:
Իտալիա-Հայաստան 2:2
Այս թիմերի առաջին հանդիպումը կայացել էր 1 տարի առաջ՝ 2012 թ. հոկտեմբերի 12-ին, հայ ֆուտբոլասերների սիրելի «Հրազդան» մարզադաշտում: Այդ խաղում էլ Հայաստանը կարողացավ նյարդայնացնել հյուրերին: Անդրեա Պիրլոն 11-րդ րոպեին 11-մետրանոցից բացել էր հաշիվը, ու 28-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրեց: Այս հաշիվը պահպանվեց մինչեւ 64-րդ րոպե, երբ աչքի ընկավ Դանիելե դե Ռոսին: 82-րդ րոպեին Պաբլո Օսվալդոն ամրապնդեց իտալացիների առավելությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3:1:
Հայասատն-Իտալիա 1:3
Այս 2 խաղերից բացի՝ Հայաստանն Իտալիայի հետ հանդիպումներ չի ունեցել. 1 պարտություն, 1 ոչ-ոքի: Հայաստանը մրցակցի դարպասը գրավել է 3 անգամ, բաց է թողել 5-ը:
Եվրո 2020-ի ընտրական փուլի խաղը կայանալու է սեպտեմբերի 5-ին Երեւանի Վազգեն Սրագսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին: Տոմսերն արդեն սպառված են:
Սրանից 3 օր անց Հայաստանը կընդունի Բոսնիա եւ Հերցեգովինային: Այս թիմի հետ ՀՀ-ն 3 անգամ է հանդիպել: 3 դեպքում էլ պարտվել է: Խփել է 2, բաց է թողել 8 գնդակ: Պարտություններից 2-ը եղել է աշխարհի 2010 թ. առաջնության որակավորման փուլի, մեկը՝ այս ընտրական փուլի շրջանակներում մրցակցի հարկի տակ (1:2):
Հայաստան-Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը «Հանրապետականում» կայանալու է սեպտեմբերի 8-ին: Սկսվելու է 17:00-ին: Երեկվանից՝ սեպտեմբերի 2-ից, սկսած ՀՀ հավաքականը սկսել է նախապատրաստական մարզական հավաքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT