Արսեն Ջուլֆալակյանն ու թիմակիցը պարզել են բոլոր հարցերը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն (77 կգ) ու հավաքականի թիմակից Եվրոպայի բրոնզեմեդալակիր Կարապետ Չալյանը (77) պարզել են բոլոր հարցերը: Այս մասին Ջուլֆալակյանը նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Նա ասաց, որ ցանկանում էր ծավալուն մեկնաբանություն տալ Չալյանի հարցազրույցներից մեկի մասին, որում վերջինս, խոսելով իր ու Ջուլֆալակյանի մրցակցության, ինչպես նաեւ գլխավոր մարզիչի պաշտոնից Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի մասին, ասել էր, որ ինքն ու իրեն սատարողները պայքարել են անարդարության դեմ: Մեծ մեկնաբանություն տալու մտքից Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է եւ բացատրում է՝ ինչու:

«Իրականում ասելու շատ բան ունեի եւ պատրաստվում էի ծավալուն մամուլի ասուլիս հրավիրել։ Սակայն ՀԱՕԿ-ի եւ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում երկու կողմերիս միջեւ, որի ընթացքում առաջարկվեց բոլոր եղած հարցերը դեմ առ դեմ պարզել։ Ես, ինչ ունեի ասելու, ամբողջությամբ բոլորի ներկայությամբ ասել եմ, տվյալ անձն ընդունել է, որ լարվածության, ոգեւորվածության պատճառով իր հարցազրույցում թույլ է տվել սխալներ եւ խեղաթյուրումներ։ Ընդհանուր փորձել ենք հասկանալ միմյանց եւ դրանով եզրափակել ենք զրույցը։ Որոշել ենք սրանով թեման փակված համարել։ Մնացածն էլ ժամանակը ցույց կտա»,- ասում է նա:

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը հայտարարելու է այն մարզիկների անունները, որոնք սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում Հայաստանն են ներկայացնելու աշխարհի 2019 թ. առաջնությունում: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո 2020-ի համար:

Տպել
4810 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև