Ռուբեն Հայրապետյանը չի հերքում, որ դոկտորականում հղումները բացակայում են. իսկ աստիճանից զրկելու կարգ գոյություն չունի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է դրան, նաեւ մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները, մասնավորապես՝ գրագողության վերաբերյալ:

Նա ընդունել է, որ իր դոկտորական ատենախոսության մեջ կան խնդիրներ: Ընդգծել է, որ դրանք միայն տեսական մասում են, իսկ հետազոտական ամբողջ հատվածի հեղինակն ինքն է:

«Շատ են խոսում գրագողություն մասին: Ցավոք, ոլորտը կարգավորող օրենսդրությամբ գրագողություն հասկացություն չկա: Այն շահարկումները, որ կատարվում են՝ կապված գրագողության եւ այլնի հետ, իրականում վերաբերում են  ատենխոսության տեսական հատվածի այն գաղափարներին, մտքերին, որտեղ հղումների հետ կապված կան խնդիրներ կամ հղումները բացակայել են, որոնց հետ կապված կարող են նաեւ մի շարք պատճառներ լինել»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը` հղում անելով չափանիշների հստակության բացակայությանը, երբ հստակ չէ՝ ինչն է գրագողություն եւ ինչը՝ չէ:

«Ցավոք, մենք իրական գիտական հետազոտությունների դաշտը կերտում ենք, ըստ էության, զրոյից։ Անգամ այն ատենախոսությունները, որոնք մինչեւ հիմա պաշտպանվել են եւ որոնցում որեւէ խնդիր չի եղել, համաշխարհային տնտեսագիտության առումով 99 տոկոս դեպքերում ունեցել են զրոյական արժեք։ Եվ մենք փաստացի ձեւավորել ենք տնտեսագիտության, հետազոտությունների մի համակարգ, բայց աշխարհի համար ճանաչելի եւ ընկալելի չի եղել, թե մենք ինչով ենք զբաղված»,- կարծիք է հայտնել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը:

Նա ասել է, որ ռեկտորի պարտականությունները ստանձնելուց հետո էլ շարունակել է աշխատել իր ու իր դոկտորական ատենախոսության վրա, եւ «հետազոտության իրական հատվածները, որոնք արտագրության կամ գրագողության հետ կապ չունեն», այժմ ուղարկել է ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերի:

«Այս ամբողջ իրականությամբ հանդերձ, գտնվում են մարդիկ, որոնք սեփական ատենախոսության հեղինակը չեն, բայց հայտարարում են, որ իմ ատենախոսության տեսական հատվածում կան հղումների հետ կապված խնդիրներ։ Եվ այս ամբողջը ներկայացնում են այնպիսի լույսի ներքո, որ բոլորը լսեն եւ ասեն՝ վայ, ատենախոսությունը արտագրված է»,- զուգահեռ է անցկացրել Ռուբեն Հայրապետյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում չկա գիտական աստիճանից զրկելու կարգ: Նման կարգ մշակվելու դեպքում պատրաստ է հրաժարվել դոկտորի գիտական աստիճանից:

Ինչ վերաբերում է դասախոսների՝ վերջերս անցկացված մրցույթին, որը նույնպես դասախոսների շրջանոմ դժգոհությունների տեղիք էր տվել, ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ նախկին դասախոսներից 58-ը չեն ստացել մրցութային հանձնաժողովի դրական եզրակացությունը, եւս 20-ը չի մասնակցել մրցույթին: Նույն մրցույթի արդյունքում տնտեսագիտական համալսարանում կդասավանդի շուրջ 100 նոր դասախոս: Մրցույթի արդյունքները Ռուբեն Հայրապետյանը համարել է հրաշալի ու վստահեցրել, որ դա տեսանելի կդառնա արդեն սեպտեմբերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4180 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ