Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում դասադուլներ եւ գործադուլներ են իրականացվում՝ պահանջելով նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձը:
Քոլեջի դասախոսներից մեկը, որը նաեւ վարչական աշխատանք է կատարում, առանց անունը հրապարակել ցանկանալու ասաց, որ դասապրոցես չի իրականցվել երեկ, այսօր եւ հավանաբար չի իրականացվի նաեւ վաղը: Նշեց, որ Սերգեյ Խառատյանի պաշտոնավարման կարճ ժամկետում՝ ընդամենը 11 ամսում, կրթական այս հաստատությունը բավական ձեռքբերումներ է ունեցել. եթե նախկինում առկա են եղել բազմաթիվ կոռուպցիոն երեւույթներ, քոլեջը ձմռան ամիսներին երբեք չի աշխատել, որովհետեւ ջեռուցում չի եղել եւ այլն, ապա հիմա այդ խնդիրները վերացվել են: Նկատեց, որ նախկինում ընդունելության ժամանակ քոլեջում մնացել են բազմաթիվ թափուր տեղեր, բայց հիմա դիմորդների հետաքրքրությունը մեծացել է եւ քոլեջի ղեկավարությունը դիմել է կառավարությանը՝ հնարավորինս մեծ թվով՝ 300 տեղ հատկացնելու համար: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ Խառատյանից առաջ աշխատած տնօրենի թողած 15 միլիոն դրամ պարտքի մասին, որը նա վերադարձրել է:
Օրենսդրության համաձայն՝ քոլեջի տնօրենի նշանակումը պետք է լինի մրցութային կարգով, իսկ թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունք ստանալու համար անհրաժեշտ է մասնակցել քննությունների եւ ձեռք բերել համապատասխան հավաստագիր: Հատկանշական է, որ Սերգեյ Խառատյանը քոլեջը 11 ամիս ղեկավարել է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Յուրաքանյուր երեք ամիսը մեկ նա վերանշանակվել է, մինչեւ որ կստանա մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հավաստագիրը: Բայց հերթական երեք ամիսը չլրացած՝ նա պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այդուհանդերձ, մեր զրուցակից դասախոսը նշեց, որ Սերգեյ Խառատյանը դեմ չէ վերադառնալ:
Վերջինս Տնտեսագիտական համալսարանի այն ուսանողներից է եղել, որոնք 2013 թվականին ակտիվ պայքար էին մղում, որպեսզի խոչընդոտվեր լրագրողների մուտքը համալսարան եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը կազմակերպվեր աչքից հեռու տարբերակով: Մինչեւ նախորդ տարի Սերգեյ Խառատյանը եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը: Եղել է ռեկտոր Կորյուն Աթոյանի խորհրդականը: Դրանից հետո բուհի ռեկտորը, փաստորեն նրան տեսել է ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնում:
Անդրադառնալով աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառին եւ քոլեջ վերադառնալու պատրաստակամության մասին մեր հարցին, Սերգեյ Խառատյանը պատասխանեց. «Ես, եթե չեմ սխալվում, ամսի 15-ին օրենքով սահմանված կարգով քննությունները հանձնելուց հետո ստացել եմ հավաստագիր, որից հետո խոսակցություն եմ ունեցել բուհի ղեկավարության հետ եւ դրանից այն եմ հասկացել, որ չեն շարունակելու ինձ հետ աշխատելը: Ուրբաթ օրը ես դիմում եմ գրել եւ ազատվել աշխատանքից»: Հետագայում, ըստ նրա, տեղեկացել է, որ ուսանողները դասադուլ են կազմակերպել, նրանց միացել են որոշ աշխատակիցներ եւ ինքը, տեսնելով նրանց ոգեւորվածությունը, նայելով նրանց աչքերի մեջ, խոստացել է, որ կվերադառնա: Իսկ ինչ փոխվեց, որ բուհի ղեկավարությունը, որը նրան նախ քոլեջի տնօրենի պաշտոնակատար էր նշանակել, հետո պարբերաբար երկարաձգել այդ կարգավիճակում աշխատելու ժամկետը՝ ակնհայտորեն նպատակ ունենալով հետագայում նաեւ նշանակել քոլեջի տնօրենի պաշտոնում, հանկարծ փոխել է միտքը: Հնարավո՞ր է դա կապված է Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հետ, եւ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը կարծում է, թե քոլեջի տնօրենի պաշտոնում Սերգեյ Խառատյանի նշանակումը միանշանակ չի ընդունվի նոր կառավարության ու ԿԳ նախարարի կողմից: «Ֆինանսատնտեսագիտական քոլեջը Տնտեսագիտական համալսարանի ստորաբաժանում է համարվում եւ ստորաբաժանման ղեկավար, ըստ կանոնադրության, նշանակում է տվյալ պահին գործող ռեկտորը, իր լիազորությունների մեջ է մտնում: Ելնելով դրանից՝ ես չեմ կարող ասել, թե քանի որ քաղաքական իրավիճակը փոխվել է կամ կա նոր կառավարություն, դա է պատճառը»,- ասաց նա:
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության օրը տեղի ունեցածին, Սերգեյ Խառատյանը նկատեց, որ ցավում է այդ միջադեպի համար, ընդգծեց, որ երիտասարդ էին ու որ այն ժամանակ ներողություն են խնդրել իրենց գործողություններից տուժածներից:
ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելով: «14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: Վարորդը անմիջապես մեքենան դուրս է բերել քոլեջի տարածքից եւ այցելել քոլեջի տնօրենին՝ խնդրելու իր պատճառով չբարկանալ հսկիչի վրա: Սերգեյ Խառատյանի սենյակում տեղի է ունեցել վիճաբանություն: Միջադեպը շարունակություն է ունեցել արդեն համալսարանում, ինչի մասին ահազանգել է համալսարանում պահնորդական ծառայություններ իրականացնող «ՍԻԼԵՐ» ՍՊԸ տնօրեն Ա. Համբարձումյանը, ում կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը եւ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հ. Հարությունյանը վիճաբանել են եւ հարվածել համալսարանի վարորդ Մ.Պապիկյանին: Ծեծկռտուքը կանխվել է «ՍԻԼԵՐ» ՍՊԸ անվտանգության աշխատակից Ա.Համբարձումյանի կողմից: Այս ամենից հետո համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Խառատյանը 18.05.2018թ. ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում՝ ի դեպ, անձնակազմի կառավարման բաժնում խնդրելով անհապաղ ընթացք տալ իր դիմումին»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT