ՀՊՏՀ-ում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին զեղչ չեն տրամադրել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողներ, որոնք ապրիլյան պատերազմի շրջանում մարտական հերթապահություն են իրականացրել, երեկ մեզ հետ զրույցում հայտնեցին, որ ապահովել են համապատասխան ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), բայց իրենց զեղչ չի տրվել. նրանց ՄՈԳ-ի շեմը եղել է 50-ից բարձր:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս տարի հանդիպել էր Դիտակետ ծրագրի մասնակից զինվորներին եւ հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների համար հատուկ իջեցվել է ՄՈԳ-ի շեմը 20 միավորանոց համակարգում` 10-ի, որն ապահովելու դեպքում զինվորները կկարողանան օգտվել 30 տոկոս զեղչից:

Այսինքն՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության միջեւ եղել է համապատասխան պայմանավորվածություն, ինչից հետո համալսարանները ծանուցվել են, որպեսզի մարտական հերթապահություն իրականացրած զինվորների համար ՄՈԳ-ի շեմը իջեցվի մինչեւ 10 միավոր: Ըստ այդմ, ԵՊՀ-ում, օրինակ, ՄՈԳ-ի շեմն իջեցվել է 10 միավոր` նախկին 11-ի փոխարեն: Իսկ Տնտեսագիտական համալսարանում, որտեղ 100 միավորանոց համակարգ է, ՄՈԳ-ի նվազագույն շեմը 75-ից բարձր է: Այնինչ, 20-ի կեսը 10-ն է, ուստի 100-ի համար նախատեսված ՄՈԳ-ը պետք է լիներ 50 եւ բարձր:

ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ Վիգեն Սարգսյանի ասածից, եւ որ Տնտեսագիտական համալսարանում մի շարք մարդկանց են զեղչեր տրվում` թե սոցիալապես անապահովներին, թե ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ թե մարտական հերթապահություն իրականացրածներին, եւ չեն կարող հատկացված զեղչերը տրամադրել միայն զինվորներին:

Հարությունյանը նաեւ նշեց, որ ուսանողների ընդհանուր զեղչված ցուցակը դեռ չկա, եւ ամեն ինչ ըստ օրենքի է լինելու:

Նիկոլայ Ավետիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5272 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում