Երևան
12 °C
Հունիսի 10-ի տվյալներով՝ Հայաստանի 15 ջրօգտագործողների միություն մոտ 4 միլիարդ 87 միլիոն դրամի պարտք ունեն, որտեղ առանձնացված են Էլեկտրաներգիան, աշխատավարձերը, շահագործման ծախսերն ու հարկային պարտավորությունները: Դրա հետ կապված ՋՕ-երում ամիսներ շարունակ աշխատավարձի խնդիր կա, հոսանքի անջատումներ եւ այլն:
Հուլիսի 22-ին հերթական բողոքի ակցիան իրականացրեցին Տավուշ ՋՕ-ի աշխատակիցները: «Տավուշ ՋՕ»-ի պետ Գագիկ Վերանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 4-րդ ամիսն է՝ ՋՕ-ի անձնակազմը, այդ թվում եւ ինքը՝ աշխատավարձ չեն ստացել: 
«Արդեն հուլիսն է վերջանում, մոտ 60 հոգի ոչ մի կոպեկ չի ստացել: Ոռոգման սեզոնն ապրիլ ամսից է սկսվել, եթե այս 2 կամ 3 ամիսների աշխատավարձը չվճարվի՝ մարդիկ դարձյալ փողոց են դուրս գալու: Հիմա էլ ինձ են զանգել, ասում՝ եթե Կառավարությունն արդեն գումարը հատկացրել է, 20 օր է անցել, ինչու չեն փոխանցում»,- ասաց «Տավուշ ՋՕ»-ի պետը: Գագիկ Վերանյանը նշեց, որ աշխատակիցների մեծ մասը նվազագույն աշխատավարձով աշխատող մարդիկ են: «Այսօր մեզ խոստացել են, որ 2 ամսվա գումարը կփոխանցեն, բայց մի քանի օրից եւս երկու ամսվա պարտք կունենանք աշխատողներին, ու էլի բողոքներ կսկսվեն»,- մտահոգություն հայտնեց «Տավուշ ՋՕ»-ի պետը:
Ջրային կոմիտեի ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման պատասխանատու Աննա Մարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ Ջրային կոմիտեն որոշման նախագիծ էր ներկայացրել ՀՀ կառավարություն, որը հուլիսի 4-ի նիստում հաստատվել է: Կառավարությունը Ջրային կոմիտեին է հատկացրել 4 միլիարդ 87 միլիոն դրամի չափով գումար:
«Նախարարի հրամանով՝ ՋՕ-երին տրվող գումարն ըստ չափաքանակի պետք է բաշխվեր: Քանի որ նախորդ տարիների պրակտիկան դառը հետեւանքներ է թողել: Մենք հատուկ հանձնարարական էինք ստացել, որ պետք է ուսումնասիրել ՋՕ-երի առանձին ծախսերը, ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որպեսզի հասկանանք, թե ինչ նպատակների է ծառայեցվում պետության կողմից տրվող գումարը»,-ասաց Աննա Մարգարյանը:
Ջրային կոմիտեի ֆինանսական պատասխանատուի խոսքով՝ ՋՕ-երի գումարի ուշացման պատճառը ընթացակարնգն է եղել, քանի որ նախ, ՋՕ-երի հետ պայամանգիր է կնքվում, ապա հայտեր են ներկայացվում ֆինանսների նախարարություն, որտեղից հաստատում են եւ նոր ՋԿ-ն իրավունք է ստանում գումարներ հատկացնել:
«Պարտքերի պատճառով ԴԱՀԿ-ն արգելանք էր դրել, դրա համար ոչ մի ՋՕ չի կարողացել գումարներ վճարել, որովհետեւ փոխանցելու դեպքում էլ ԴԱՀԿ-ն պարտքն է գանձել: Այժմ, երբ Ջրային կոմիտեն հարկային պարտավորություններն է տալիս, ԴԱՀԿ-ի որոշումը կարճվել է, հաշիվները բացվել են, այդ խնդիրը լուծված է»,- ասաց Աննա Մարգարյանը:
Այսուհետ առաջնահերթության կարգով են գումարները փոխանցվելու, աշխատավարձերի խնդիրը կլուծեն, ապա մաս-մաս կվճարեն էլեկտրոեներգիայի ծախսերն ու մնացածը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT