Արժանի խաղ, ցավալի պարտություն. «Արարատ-Արմենիան» դուրս մնաց ՉԼ-ից. ԵԼ-ում մրցակիցը կիսապրոֆեսիոնալ թիմ է (տեսանյութ)

ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» բարդ պայքարում չկարողացավ պահպանել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջի փուլի առաջին խաղում ձեռք բերած առավելությունը: Երեկ՝ հուլիսի 17-ին, մրցակցի հարկի տակ տեղի ունեցած պատասխան խաղում ԱԻԿ-ին պարտվեց այնպիսի հաշվով, որը թույլ չտվեց շարունակել պայքարն այս մրցաշարում: Շվեդական թիմին զիջեց 1:3:

«Արարատ-Արմենիան» հյուր էր գնացել Երեւանում ձեռք բերած 2:1 հաշվով առավելությամբ: Առաջին կեսում կարողացավ պահպանել հաշիվը: 2-րդում ԱԻԿ-ը շատ արագ առաջ անցավ: 47-րդ րոպեին աչքի ընկավ Հենոկ Գոիտոմը: 5 րոպե հետո նա կրկին հաջողության հասավ: Րոպեներ անց շվեդական թիմը 11-մետրանոցի հնարավորություն ստացավ: Այն 62-րդ րոպեին անվրեպ իրացրեց Սեբաստիան Լարսոնը: 77-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում Անտոն Կոբյալկոն կրճատեց հաշվի տարբերությունը՝ հույս արթանցնելով: Ընդամենը 1 գոլ էր պետք 2-րդ փուլ դուրս գալու համար, եւ մինչեւ վերջին րոպեն Վարդան Մինասյանի թիմն ամեն ինչ արեց, սակայն գնդակն այդպես էլ չհայտնվեց դարպասում:

ԱԻԿ-ն «Արարատ-Արմենիային» շրջանցեց ընդհանուր 4:3 հաշվով ու հանդես կգա Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի որակավորման 2-րդ փուլում: «Արարատ-Արմենիան», որն առաջին անգամ էր մասնակցում չեմպիոնների լիգայի որակավորման փուլին եւ ընդհանրապես եվրագավաթներին, տեղափոխվեց Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլ: Մրցակիցը կլինի «Լինքոլն Ռեդ Իմփսը»՝ կիսապրոֆեսիոնալ թիմ Ջիբրալթարից: Առաջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի տանը հուլիսի 23-ին են, պատասխան խաղը՝ հուլիսի 30-ին:

Տպել
636 դիտում

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա

Կարծում եմ՝ ելքը պարզ է. Ռուստամ Բադասյանը՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին

«Եվրատեսիլ»-ի կանոնները կարող են փոխվել. կքննարկվի՝ արդյոք ժյուրի պետք է, թե՝ ոչ

Հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, Արա Բաբլոյանը հարցաքննության է կանչվել իր նախընտրած ժամին

Մեր տնտեսությունը անկողնային հիվանդ չէ. Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է անվանի թավջութակահար, մանկավարժ Վահրամ Սարաջյանի ընտանիքին

ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»