Համոզված եմ, որ հացահատիկը 10-20 տոկոս կթանկանա. գյուղատնտես

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի խորհրդական, գյուղատնտես Հարություն Մնացականյանը օրերս գրել էր, որ մի քանի ամսից հացահատիկի որոշակի թանկացումներ կլինեն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հարություն Մնացականյանն ասաց, որ հացահատիկային բերքի պակաս ունենք, որի պատճառը եղանակն է:

- Պարոն Մնացականյան օրերս գրել էիք, որ որոշ ժամանակ հետո հացահատիկի թանկացում է սպասվում: Ո՞րն է պատճառը:

- Մեզ մոտ հատիկաընդեղենային կուլտուրաների բերքը շատ ցածր է այս տարի: Ռուսաստանում քաղը չեն սկսել, բայց լուրեր կան, որ այնտեղ էլ է սակավ: Անցած ձմեռ ռուսական ցորենի գինը մոտավորապես 20-30 տոկոսով բարձրացավ: 90 դրամից հասել էր մինչեւ 130-140 դրամի: Կարծում եմ՝ այս տարի էլ է նույնը սպասվելու: Հիմա արդեն տեղական ալրաղացները ցորենը վերցնում են 130 դրամով, անցած տարի այս ժամանակահատվածում վերցնում էին 90-100 դրամով:

- Սա ենթադրում է, որ նաեւ հացահատիկի թանկացո՞ւմ կլինի:

- Ես այսքան ժամանակ իմ կանխատեսումների մեջ չեմ սխալվել ու համոզված եմ, որ թանկացում կլինի:

- Ձեր հաշվարկներով որքա՞ն կարող է թանկանալ հացահատիկը:

- Մինչեւ 10-20 տոկոս: Բայց հաճարը հաստատ շատ է բարձրանալու: Հիմա հաճարը խանութները վերցնում են 220-240 դրամով, այն կհասնի մինչեւ 300-310 դրամի: Դրանից ավելի չի բարձրանա, քանի որ դրսից կսկսեն ներմուծել:

- Ինչո՞ւ է այս տարի Հայաստանում հատիկաընդեղենային բերքը ցածր:

- Եղանակն է հիմնական պատճառը: Անձրեւները ժամանակին չեն եկել: Մեկ եկել է այն ժամանակ, երբ պիտի փոշոտում լիներ, ինչը ահագին վնաս է հասցրել եւ նորմալ փոշոտում տեղի չի ունեցել: Հետո խիստ չորային կլիմա է եղել: Հաճարի բերքն այս տարի այնքան վատն է եղել, որ 1 հեկտարից 800 կիլոգրամ են քաղում: Անգամ իրենց ծախսերը չեն հանել մարդիկ: Ես կարծում եմ, որ այս տարի կսկսեն հաճար ներմուծել, որովհետեւ դեկտեմբերից հետո հաճար չի լինելու երկրում:

- Մինչ այժմ Հայաստանը հաճար ներմուծե՞լ է:

- Ներմուծում եղել է 2 տարի առաջ: Ռուսաստանից 100 տոննա են ներմուծել, դրանից առաջ ընդհանրապես մինչեւ անհիշելի ժամանակներ հաճարի ներմուծում չի եղել:

- Դրսից ներմուծած հաճարը տեղականի պես որակյա՞լ է:

- Ղազախական հաճարը արտակարգ բարձր որակի է: Ռուսաստանի չորային գոտու հաճարը նույնպես շատ լավ որակի է: Ուկրաինական հաճարը շատ ցածր որակի է ու բավականին զիջում է մեր տեղականին: Եթե ուկրաինական հաճար ներմուծեն ու շատ էժան էլ վաճառեն՝ չի վաճառվելու:

- Համապատասխան գերատեսչությունները գյուղացիական տնտեսությունների հետ աշխատանքներ չե՞ն տանում:

- Հաճարի դիֆիցիտը նախարարությունից կախված չէ: Դա մեր պրոպագանդայից էր կախված: Ճիշտն ասած՝ ես 2-րդ տարին է՝ արտահանում չեմ անում, քանի որ տեղական շուկան հազիվ ենք բավարարում: Իսկ մինչ 2017 թվականը արտահանում էինք իրականացնում: Հաճարի պահանջարկն անընդհատ աճում է: Հայաստանում արդեն մոտ 5 հազար տոննա հաճար է սպառվում: Կարծում եմ՝ կհասնի հնդկաձավարին, քանի որ խիստ մոդայիկ է դարձել: Մարդիկ գիտեն, որ օգտակար է՝ սկսել են շատ օգտագործել: Ծիրանի բերքն էլ է շատ ցածր, վերջում, որ վիճակագրական տվյալները հանեն՝ կտեսնեք, որ անցած տարվա համեմատ քիչ է արտահանումը եղել:

- Իսկ ծիրանն այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի լավն է, չէ՞:

- Անցյալ տարի անձրեւ շատ էր եկել, ծիրանի վրա բշտիկի պես բաներ կային: Այս տարի անձրեւ քիչ է եկել, ծիրանի բերքը քիչ է, բայց ապրանքային տեսքը շատ լավն է:

- Արտահանվող գյուղմթերքների պատճառով Հայաստանում գնի բարձրացում ունե՞նք:

- Ինչո՞ւ մեզ մոտ արտահանում նորմալ չի ստացվում. եթե որեւէ ապրանքի թեթեւ դիֆիցիտ է լինում, գինը չհիմնավորված բարձրանում է: Վառ օրինակ՝ կաղամբը, որի ինքնարժեքը 10-15 դրամ է, անցած դեկտեմբերին բարձրացավ 200 դրամ, իսկ փետրվարի վերջին հասավ մինչեւ 490 դրամի: Եթե արտահանողը արտահանում է 110-120 դրամով, պայմանագիր է կնքում սուպերմարկետի հետ այնտեղ, ու եթե գյուղացիները տեսնում են դիֆիցիտ է՝ գինը բարձրացնում են: Արդյունքում ե՛ւ արտահանողն է խիստ տուժում, որովհետեւ պայմանագիրը չի կարողանում կատարել, ե՛ւ մեր տեղական շուկան է կաթվածահար լինում: Հակառակ պրոցես է սկսում: Մեծ քանակով ներմուծումներ են լինում եւ գյուղացիների ապրանքը չի վաճառվում: Դեկտեմբերին գազարի օրինակի մասին գրեցի: Գինը բարձրացավ, ասացի, որ գյուղացիները չեն կարողանալու վաճառել՝ դրսից է ներմուծվելու: Մեզ ինչ-որ համակարգ է պետք, որ գները զսպվեն, չթողնեն այդքան թռիչքաձեւ աճ ունենան, իսկ հետո գահավիժեն: Կաղամբի օրինակը բերեմ, որ բարձրացավ 500 դրամ, ջերմատնային տնտեսություն ունեցողներն արագ անցան կաղամբ արտադրելուն: Ու մայիսի սկզբին կաղամբի գինն իջավ 60 դրամ: Ես համոզված եմ, որ ջերմատնային տնտեսությունները հազիվ զրոյի վրա են կանգնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7945 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է