Սահմանադրությունը խանգարում էր երկրի ինքնիշխանությունը մաս-մաս հանձնել օտարներին եւ հաղթահարել լեգիտիմության խնդիրը

Ցանկացած քաղաքակիրթ պետության եւ ժողովրդի համար Սահմանադրությունը կարեւորագույն փաստաթուղթ է, որովհետեւ դրանով են սահմանված խաղի այն կանոնները, որոնց շուրջ համաձայնություն է կայացել տվյալ երկրի իշխանությունների եւ հասարակության միջեւ։ Հայաստանում, ցավոք, երկար ժամանակ այդպես չի եղել։ Սահմանադրության նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք են ունեցել ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հասարակությունը։ Առաջին հերթին, իհարկե, իշխանությունները, որովհետեւ նրանք Սահմանադրությունն ընկալել են որպես իրենց բացարձակ իշխանությունը կաշկանդող տհաճ հանգամանք։ Իսկ հասարակության զգալի մասն էլ լուրջ չի ընդունել Սահմանադրությունը, որովհետեւ համարել է, որ միեւնույն է՝ ի վիճակի չի լինելու իշխանություններին ստիպել հարգել մայր օրենքը, հետեւաբար՝ շատ դեպքերում դա ընդամենը ձեւական փաստաթուղթ է։

Եվ իսկապես էլ, երկար ժամանակ գործող իշխանությունները կոպտորեն խախտել են Սահմանադրության կարեւորագույն հոդվածները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այդ իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով։ Երկար տարիներ իշխանությունները խախտել են այս կարեւորագույն սահմանադրական նորմերը՝ կեղծելով ընտրությունները։ Իսկ երբ հնարավոր չի եղել կեղծիքների միջոցով պահպանել իշխանությունը (օրինակ՝ ոչ մի կերպ հնարավոր չէր շրջանցել Սահմանադրության այն դրույթը, որի համաձայն նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը), նրանք պարզապես Սահմանադրությունն են փոխել։

Սահմանադրության նկատմամբ նախկին իշխանությունների թշնամական վերաբերմունքի միակ պատճառն, իհարկե, ընտրությունները չէին։ Նրանց խանգարում էին նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ հոդվածները, ՀՀ ինքնիշխանության արձանագրումը (դա փոքր-ինչ խանգարում էր երկրի ինքնիշխանությունը մաս-մաս հանձնել օտարներին՝ լեգիտիմության հետ կապված պրոբլեմները հաղթահարելու նպատակով), եւ այլն։ Բայց նրանց համար ամենամտահոգիչը, միեւնույն է, «իշխանությունը պատկանում է ժողովրդին» արձանագրումն էր։

Գործող Սահմանադրությունը կատարյալ է, թե պարտադիր պիտի փոփոխությունների ենթարկվի՝ այլ քննարկման թեմա է։ Այս պահին շատ ավելի կարեւոր է այն հարցը, թե թավշյա հեղափոխությունից հետո ինչպե՞ս է փոխվել իշխանությունների վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ ընդհանրապես։ Միանգամից ասենք՝ վերաբերմունքը փոխվել է արմատապես։ Եթե նախկին իշխանությունները Սահմանադրությունն ընկալում էին որպես իրենց «ազատությունը կաշկանդող», «ձեռուոտը կապող» հանգամանք, նոր իշխանությունների համար հակառակը՝ Սահմանադրությունը լեգիտիմության միակ աղբյուրն է։ Որովհետեւ հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի են ունեցել երկու կարեւորագույն ընտրություններ, որոնք իսկապես եղել են ազատ եւ արտահայտել են ժողովրդի կամքը (ինչպես եւ նախատեսված է Սահմանադրությամբ), ու հենց այդ ընտրությունների արդյունքներն են նորերի իշխանության աղբյուրը։ Այսինքն՝ օբյեկտիվորեն ստեղծվել է մի վիճակ, որ ի տարբերություն նախորդների՝ այսօրվա իշխանություններին ձեռնտու է պահպանել Սահմանադրությունն ու ոչ մի շեղում թույլ չտալ։

Հասկանալի է, որ արդյունքում փոխվելու է նաեւ հասարակության վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ, որովհետեւ մի բան է, երբ գործ ունես ձեւական փաստաթղթի հետ, եւ բոլորովին այլ բան, երբ գիտես, որ գործ ունես պետության ու հասարակության կյանքը կարգավորող «խաղի կանոնների» հետ, ու իշխանություններն այդ կանոնները չեն խախտելու։

Հենց այս փոփոխության արդյունքում է, որ ունենալու ենք իրավական առումով որակապես այլ պետություն եւ հասարակություն, ու նաեւ սա է, որ ստիպում է Սահմանադրության օրն ընկալել որպես պետության կարեւորագույն տոներից մեկը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13742 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ