Հունիսն էլ անցավ՝ հող չհանձնեցինք

Հունվար-փետրվար ամիսներին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դավոսյան հանդիպումից հետո, մամուլում տեղեկատվություն տարածվեց, թե իբր կողմերը մոտ են համաձայնության եւ հունիսին փաստաթուղթ են ստորագրելու, որով հայկական կողմը զիջելու է ազատագրված շրջանների մի մասը: Իշխանությունների կողմից, ընդ որում ոչ միայն ներկայիս՝ հող հանձնելու վերաբերյալ խոսակցությունները եղել են միշտ: Սակայն այս դեպքը յուրահատուկ է նրանով, որ այս տեղեկությունը եկել էր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից: Այդ կարծիքը հայտնած փորձագետը՝ Ստանիսլավ Տարասովը, հարցազրույց էր տվել նաեւ հայկական կայքերից մեկին՝ կրկնելով առաջ քաշած թեզը: Նման պնդման համար հիմք էին հանդիսացել Փաշինյան-Ալիեւ՝ «անգամ ամենահամեստ դիվանագիտական չափանիշներով երկար տեւած» մեկուկես ժամանոց զրույցը եւ այն, որ «Ալիեւը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված»:

Սակայն հունիսն անցավ, իսկ առարկայական բանակցությունների վերսկսման մասին խոսք չկա, ընդ որում, դրա մեղավորը հենց Ադրբեջանն է, որը դեռեւս մայիսի սկզբից սկսեց լարել իրավիճակը առաջնագծում եւ, ըստ էության, հետ շպրտեց քննարկումները մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Դուշանբեի պայմանավորվածություններից առաջ եղած պահը: Հունիսի առաջին կեսին տեղի ունեցած լարումը եւ դրան հաջորդած ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն արձանագրեցին, որ կողմերը նույնքան հեռու են որեւէ հարցի շուրջ պայմանավորվածության գալուց, որքան հեռու էին, օրինակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դրա օգտին են խոսում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսյան հայտարարությունում տեղ գտած ձեւակերպումները: Խոսքը մասնավորապես Վիեննայի եւ Մոսկվայի հանդիպումների մասին է, որոնք որակվել էին որպես «քննարկումներ»՝ ի հեճուկս ադրբեջանական քարոզչության շարունակական փորձերի դրանք որպես «բանակցությունների վերսկսում» ներկայացնելու: Չկան բանակցություններ՝ չի կարող լինել փաստաթուղթ:

Ներկայիս իրավիճակը եւ դրա դինամիկան հուշում են, որ քանի դեռ չկան վստահության ամրապնդման մեխանիզմների շուրջ պայմանավորվածություններ ու դրանք կյանքի կոչելուն ուղղված հստակ քայլեր՝ ավելորդ է խոսել ստատուս-քվոյի փոփոխության, կամ առհասարակ որեւէ տեսակի առարկայական բանակցությունների մասին: Իսկ ստատուս-քվոյի փոփոխությանը գնալը, որքան էլ զարմանալի հնչի, ինչ-որ առումով ձեռնտու չէ նաեւ Ալիեւին: Բանն այն է, որ առարկայական բանակցությունների ճանապարհն ընկած է փոխվստահության մթնոլորտի ապահովման մեխանիզմների եւ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու միջով, ինչն այսօրվա Ադրբեջանում գործնականում անհնար է. հայտնի չէ, թե ինչպես Ադրբեջանի հասարակությունը կընդունի հայի ներկայությունը, օրինակ, Բաքվում, «չկան երաշխիքներ, որ հյուրանոցում, երբ պարզվի, որ նա հայ է՝ նրան չեն մորթի»: Վերջին միտքը, ըստ հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի, պատկանում է Իլհամ Ալիեւին: Ուստի, թեեւ ստատուս-քվոյի փոփոխությունը շատ ցանկալի սցենար է Բաքվի համար՝ ճանապարհը, որով պետք է անցնել դրան հասնելու համար՝ անընդունելի է:

Վերադառնալով «հող հանձնելու» թեմային հարկ է նշել, որ Տարասովի կանխատեսումը մի պահ սկսեց միս ու արյուն ստանալ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո, երբ Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե իբր «համանախագահները առաջարկել են դուրս բերել (հայկական) զորքերն ու խաղաղապահներ մտցնել»: Սակայն ՀՀ ԱԳՆ-ի հերքումից հետո Մամեդյարովի հայտարարությունն ադրբեջանական լրատվամիջոցները կա՛մ ընդհանրապես հեռացրեցին իրենց լրահոսից, կա՛մ հավելեցին հերքմամբ, որ Մամեդյարովը նման հայտարարություն չի արել։ Այդպիսով, հունիսին հողերը հանձնելու թեզը եւս «ժամկետանց» դարձավ, թեեւ որոշակի ազդեցություն հունվարին արդեն թողել էր:

Իհարկե, հետագայում նման «կանխատեսումներից» եւ կարծիքներից ապահովագրվել հնարավոր չէ: Ի վերջո ամեն ինչ հանգում է նրան, թե որքանով է հասարակությունը վստահում սեփական երկրի իշխանություններին, հավատում հակառակորդ երկրի իշխանություններին կամ երրորդ երկրի փորձագետներին: Խնդրի զգայուն բնույթը հաշվի առնելով՝ վստահությունն ու հավատը եւս բավարար չափորոշիչներ չեն տեղեկատվությունն ընկալելու համար: Ամենավստահելի դաշնակիցն այս հարցում, թերեւս, սեփական քննադատական մտածելակերպն է՝ ներքին ու արտաքին քաղաքական քարոզչությունը իրականությունից տարբերելու ունակությունը: Իսկ ինչ վերաբերում է բուն արցախյան խնդրի լուծմանը՝ հայկական իշխանությունները չեն կարող որեւէ քայլ կատարել առանց հայ ժողովրդի, մասնավորապես Հայաստանի հասարակության կարծիքը հաշվի առնելու, որն, ի դեպ, ամենեւին միտված չէ տարածքներ հանձնել հանուն ինչ-որ խաղաղության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11431 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ