Երևան
12 °C
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Գյումրիի «ՑԱՅԳ» հեռուստաընկերության նկատմամբ վարչական տույժ կկիրառի: Հարցը քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարված նիստում: «ՑԱՅԳ»-ի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին վարչական վարույթը, որը բացվել է Հանձնաժողով մուտքագրված դիմումի համաձայն՝ մարզային սփռում իրականացնող հեռուստածրագրերի եթերում անչափահասների առողջության, մտավոր զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար, Հանձնաժողովը քննարկել էր դեռևս նախորդ շաբաթ կայացած նիստում: Սակայն հարցի վերաբերյալ որոշում չէր կայացվել՝ հաշվի առնելով ընկերության ներկայացուցիչների խնդրանքը՝ մեկ շաբաթով որոշման կայացումը հետաձգելու, նյութերին ծանոթանալու և պարզաբանում ներկայացնելու համար, որն ընդունվել էր: Հիշեցնենք, որ խնդիրը կապված էր կրոնական բնույթի հաղորդում եթեր հեռարձակելու հետ: Այն կոչվում է «Հայտնություն»: Դեռ մայիսի 3-ին ՀԺ-ի հետ զրույցում «Ցայգ» հը տնօրեն Մարգարիտա Միանսյանն ասել էր, որ «Հայտնություն» հաղորդմանը եթերը տրամադրվել է վճարովի հիմունքներով, ըստ առկա պայմանագրի, որը կնքվել է 2019 թվականի մայիսի 1-ին: «Մենք բազմակարծության կողմնակիցն ենք եւ մշտապես ենք դա ապահովում բոլոր ոլորտներում: Իսկ մինչ այս հաղորդումը տեւական ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի եթեր էր հեռարձակում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի «Եղիցի լույս» հաղորդաշարը, որն արդեն 1.5 տարի է՝ դադարեցված է հենց թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի որոշմամբ»,-բացատրել էր տնօրենը:
Խնդրի մասին մայիսին խոսել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա եւ այդ հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է եղել, եւ հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դուստրն է: Պատգամավորը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ գրավոր դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որպեսզի պարզաբանեն, թե արդյոք տվյալ հաղորդումը ատելություն ու խտրականություն քարոզու՞մ է, թե՝ ոչ: Նաեւ խնդրել էր նմանատիպ տարրերի հայտնաբերման դեպքում միջնորդել, որպեսզի հաղորդումը դադարեցվի:
Այսօր արդեն ՀՌՀ-ն կայացրել է իր որոշումը: Կայացած նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները, քննարկելով «ՑԱՅԳ» ընկերության ներակայացուցիչների ներկայացրած գրավոր պարզաբանումները, միաձայն որոշում են կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«ՑԱՅԳ» հը վերաբերմունքն ու դիրքորոշումը կայացված որոշման վերաբերյալ հստակեցնել հնարավոր չեղավ: Տնօրեն Մարգարիտա Մինասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, այս պահին արձակուրդում է: «Մեկ ամսից արձակուրդից կգամ, իմ խոսքը, վերաբերմունքն ու ընդհանրապես, այն, ինչը կապված է այս հարցի հետ կասեմ»,-հեռախոսազրույցի ժամանակ ասաց տնօրենը: Նշենք որ «Հայտնություն» հաղորդումը «ՑԱՅԳ»-ի եթերում մինչ այս պահը հեռարձակվում է:
Նույն նիստում ՀՌՀ-ն նաեւ «ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացրել. պատճառ է հանդիսացել լրատվական թողարկումների ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:
«ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Ընկերության կողմից «Արմենիա Պրեմիում» հեռուստածրագրի վերահեռարձակման ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումը։
Ուսումնասիրելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված պարզաբանումները՝ Հանձնաժողովը 4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերությունների նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը`«ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերություններին տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «ՅՈՒՔՈՄ» ընկերության նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:
Հանձնաժողովի նիստում բավարարվել են «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT