Սասստեքսն իր աշխատակիցներից մի քանիսին է ներս մտնելու իրավունք տվել

Գյումրու Սասստեքս կարի ֆաբրիկայում խնդիրները չեն հարթվում: Արդեն երրորդ շաբաթն է՝ ինչ ֆաբրիկայի ղեկավարությունը աշխատակցներին մատնել է հարկադիր պարապուրդի: Դռնից ներս չեն թողնում, ֆաբրիկա նրանց մուտքն արգելված է:

Այսօր եւս սովորականի նման աշխատակիցները գնացել, բակում հավաքվել են: Այսպես է լուսանում նրանց աշխատանքային օրն ու անարդյունք ավարտվում: Այսօր, սակայն, նրանցից մի քանիսին բակից ներս են կանչել: Հիմնականում այն աշխատակիցներին, ովքեր անցնող երեք շաբաթում իրենց աշխատավարձ չվճարած եւ աշխատանքային տարբեր իրավունքներ խախտած գործատուի մասին ոչ մի թթու խոսք չեն ասել: Մյուսներին ասել են՝ կարող եք գնալ:

Զայրացած աշխատակիցները զանգել եւ տարածք են հրավիրել Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանին: ՀԺ-ի հետ զրույցում Գրիգորյանը պատմեց, որ գնացել, եւ իսկապես, բակում տեսել է այն աշխատակիցներին, որոնց ներս մտնելու իրավունք չեն տվել: Ինչպես միշտ, որպես պատասխանատու ներկայացել է տարածքի շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանն, ով իրականում այնքան լիազորություններ չունի, որ որեւէ մեկին իր կամքով ներս թողնի, կամ արգելի, որ աշխատեն մարդիկ: «Գնացի, մարդիկ բակում կանգնած էին: Ներսեսն էլ էր դրսում: Հարցրեցի՝ հիմա այս մարդիկ չե՞ն կարող աշխատել, ասաց` չգիտեմ, զանգեմ Երեւան, հասկանամ: Զանգեց, եթե չեմ սխալվում Արուսիկին: Ասացին՝ առարկություն չունեն, ու մենք աշխատակիցների հետ միասին մտանք արտադրամաս: Բոլորն իրենց տեղերը զբաղեցրեցին, ով էլ որ չկար, զանգեցին, որ գային»:

Կարճ ժամանակ անց, սակայն, երբ Վարդան Գրիգորյանը հեռացել է տարածքից, Ներսեսն, ով ի դեպ, ներկայանում է որպես տարածքի շինարարության պատասխանատու, ժողով է հրավիրել, բոլորին տուն ուղարկել՝ պատճառաբանելով, որ ֆաբրիկայում ջուր չկա, խողովակը փորված, հանված է, ջուրն անջատված է: Աշխատանքի է կանչել ուրբաթ օրը:

«Ես Ներսեսին զգուշացրել էի, որ ջրի պատճառով, եթե պետք է աշխատակիցներին տուն ուղարկի, եւ մեկ այլ օր կանչի, ապա դա պետք է ձեւակերպի գրավոր: Այսինքն, ղեկավարությունից, պատշաճ մարմնից որոշում տրամադրի աշխատակիցներին: Իհարկե, նման բան չէին արել, աշխատողներին ուրբաթ էին կանչել: Ես էլ նրանց կանչել էի աշխատանքից հետո, եկան, ես էլ բացատրեցի, որ իրենք վաղն էլ գնան աշխատանքի, որ իրենց բացակայությունը հիմնավոր լինի: Թե չէ Ներսեսն ով է, որ նրա խոսքը հիմք ընդունելով՝ բացակայեն աշխատանքից»,-ասաց փոխմարզպետը:

Այս ամենից զատ այլ խնդիր էլ կա: Սասստեքսում հարկադիր պարապուրդից, մարդուն իր աշխատավայր մտնելն արգելելուց, լրագրողներրի հետ խնդիրների մասին խոսելու համար սպառնալուց բացի, նաեւ անցնող ամսվա աշխատավարձը չի վճարվել, դրան էլ ավելացրած այն պակասը, որից էլ ծագեց այս ամբողջ պատմությունը:

«Արդեն 15-ն անցել է, եւ ես գործարանի բակում հրապարակային էլ հայտարարեցի, որ արդեն կան տույժեր, եւ դրանք պետք է հաշվարկվեն: Դրան Ներսեսը չառարկեց, բայց որեւէ պատասխան էլ չտվեց: Բայց վաղն առավոտյան աշխատակիցները նաեւ պետք է աշխատավարձի պահանջ ներկայացնեն»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Վարդան Գրիգորյանը:

Փաստորեն այս խնդիրը լուծվելու փոխարեն, գնալով բարդանում, նոր երանգներ է ստանում: Մինչ օրս ձեւավորված չէ այն աշխատանքային խումբը, որը պետք է հստակեցնի, թե ինչ ներդրումային փաթեթ է Սասստեքսի սեփականատերը ներկայացրել կառավարությանն ու ինչի հիման վրա է նախկին մարզային հիվանդանոցի հսկայական շենք-շինություններն ու հարակից տարածքները տրամադրվել Քրիստիան Գելիջիին: Արդյոք այն, ինչն ասել, նաեւ արել են արտերկրից Հայաստան ժամանած գործարարները:

Սասստեքսի աշխատակիցները նաեւ լուրջ անհանգստություն ունեն: Ասում են՝ խնդիրը ոչ էլ կարգավորվելու է: Ոչ երկրի ղեկավարությունն է արձագանքում, ոչ էլ որեւէ դրական լուր ունեն իրենց մասին: Նաեւ լսել են, որ գործարանը փակվելու է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2555 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ