Ինչ է կատարտվում ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ներսում. կուլիսների հետեւում

Մինչեւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկը հագնելն ու խաղադաշտ դուրս գալը թիմի ճամբարում ծավալվում են իրադարձություններ՝ կա ներքին խոհանոց, որը հասանելի չէ երկրպագուներին: Հասանելի չէ, սակայն հետաքրքիր է՝ ինչ են անում ազատ ժամանակ, ինչպես են շփվում: Եվրո 2020-ի ընտրական փուլի վերջին ուղեւորության ընթացքում ՀԺ-ն թիմի հետ էր ու նրանց ներսից տեսնելու հնարավորություն է ունեցավ:

Հունաստանի դեմ 4-րդ տուրի արտագնա հանդիպումից առաջ, իհարկե, խաղացողներն կենտրոնացած ու լուրջ էին, բայց լարվածություն չէր նկատվում: Երեւանում մինչեւ թռիչքը նրանք ինքնաթիռում նույնիսկ հասցրեցին բլոտ խաղալ:

Այն, որ թիմը դրական է տրամադրված նկատելի էր լրագրողների հետ նրանց շփումից, հարցերին տրված պատասխաններից: Առաջիկա հանդիպումների, դրանցից սպասելիքների, մրցակիցների վերաբերյալ հարցերին ֆուտբոլիստները սովորաբար նույնատիպ պատասխաններ են տալիս, որ ամեն ինչ անելու են, ներդնելու են ողջ ուժերը, որ գիտեն, որ երկրպագուներին հիասթափեցնել չի կարելի:

Այս անգամ այդ նույն պատասխանները հնչում էին ոչ թե ինչպես միշտ, այլ նկատելի վստահությամբ: Ընտրական փուլի առաջին 2 տուրերում կրած պարտություններից հետո ընտրանու որոշ խաղացողներ ասում էին, որ հավատի պակաս կա: Այս անգամ երեւում էր նաեւ, որ այդ առումով իրավիճակը փոխվել է: Նրանք էլ նշում էին, որ Լիխտենշտեյնի նկատմամբ հաղթանակը վսահություն է ներշնչել: Նաեւ ընդգծում էին, որ թիմում մթնոլորտը շատ լավ է:

Ընդհանուր առմամբ թե Լիխտենշտեյնի, եւ թե Հունաստանի դեմ հանդիպումներում հենց առաջին րոպեներից էլ զգացվում էր, որ նրանք հստակ գիտեն՝ ինչ պետք է անեն ու իրենց ուժերի սահմաններում անում են: Այլ հարց է, որ միաժամանակ մրցակիցների եւ հատկապես Հունաստանի մոտ չէր ստացվում օգտագործել ողջ հնարավորությունները:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ էր կատարվում հանդերձարանում Հունաստանի դեմ խաղից հետո, ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի այս լուսանկարն արդեն հասցրել է տարածվել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում:

ՀՖՖ-ի լուսանկարը հանդիպումից հետո հանդերձարանում

Այն ժամանակ, երբ խառը գոտում հույն ֆուտբոլիստները պարտության մասին խոսում էին իրենց լրատվամիջոցների հետ, հայերի հանդերձարանից պարբերաբար ուրախ բացականչություններ էին լսվում:

Աթենքի օդանավակայանում ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ ու սիրով լուսանկարվում էին ցանկացողների հետ, ու կարծես թե ամենեւին էլ հոգնած չէին ծանր հանդիպումից հետո, թեեւ արդեն բավական ուշ ժամ էր: Նույն տրամադրությունը շարունակվեց արդեն դեպի Հայաստան թռիչքի ժամանակ: Ողջ ընթացքում ֆուտբոլիստները տոնում էին, շփվում, երաժշտություն լսում:

Ի դեպ, թիմում Հենրիխ Մխիթարյանն ամենեւին էլ իրեն գերաստղ չի զգում: Երեւանում լինում է, որ հանդիպումներից հետո ոչ թե թիմի հետ ավտոբուսով, այլ առանձին մեքենայով է հեռանում մարզադաշտից, եւ դա տպավորություն է ստեղծում, որ իրեն հեռու է պահում, սակայն թիմակիցների հետ տեսնելիս նման կարծիք չի առաջանում: Նա շփվում է խաղընկերների հետ, կատակում: Մյուս կողմից հավաքականում համեմատար նորերն էլ իրենց կաշկանդված չեն զգում:

Այսպիսով հավաքականների հերթական փուլը հայ ֆուտբոլիստները եզրափակում են բարձր նոտայով ու լուրջ նվաճման փոքրիկ հույս են արթնացնում երկրպագուների մոտ: Հատկապես Հունաստանի՝ Եվրոպայի 2004 թ. չեմպիոնի նկատմամբ հաղթանակից հետո (անկան նրանից, որ հույների մոտ սեւ շրջան է) ընտրանուց սպասելիքները մեծանալու են:

Սա հայերի 2-րդ անընդմեջ հաղթանակն էր Լիխտենշտեյնին տանը 3:0 հաղթելուց հետո: Հույների համար էլ իտալացիներին 0:3 հաշվով պարտվելուց հետո 2-րդ անընդմեջ պարտությունն էր: ՀՀ-ն միավորների քանակը հասցրեց 6-ի ու շրջանցելով Հունաստանին հայտնվեց 3-րդ տեղում: Առաջինն Իտալիան է (12 միավոր), 2-րդը՝ Ֆինլանդիան (9), 4-րդը՝ Հունաստանը (4), Բոսնիա եւ Հերցեգովինան նույնքան միավորով 5-րդն է: Վերջինը՝ 6-րդը, Լիխտենշտեյնն է, որը միավորներ չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5643 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները