Նարեկ Սարգսյանին կարտահանձնեն Հայաստանին. Գլխավոր դատախազի խորհրդական

Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանին եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ դատարանի որոշման մասին դատախազությունը պաշտոնապես նոր է տեղեկացել: Աբրահամյանը չասաց, թե ինչ ժամկետներում Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին:

Երեկ չեխական լրատվամիջոցները գրել էին դատարանի սույն որոշման մասին: Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը կկայացնի երկրի արդարադատության նախարարը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: 

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել զենքի անօրինական պահման եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Գործը քննվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում:

Տպել
1595 դիտում

Բուժումն ավարտած և տուն վերադարձած Էլենը կաջակցի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

«Առինջ մոլում» գտնվող շինանյութերի, հագուստի և տնտեսական ապրանքների վաճառքի կետերում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Ժամանակավորապես կասեցվել է Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանման աշխատանքը

ԱՀ նախագահն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին

Հակոբ Արշակյանն ու Լին Թրեյսին քննարկել են ներդրումների ներգրավման հնարավորությունները

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Լարսը բաց է միայն բեռնատարների համար

72 և 48 ժամով կասեցվել է Ազատության պողոտայում գտնվող «Նոր Զովք»-ի և Շենգավիթի հրուշակեղենի արտադրամասի գործունությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ

IDBank-ի և Idram-ի համատեղ հարթակում՝ մի շարք նոր առավելություններ

Գլխավոր դատախազի տեղակալը թոշակի է անցնում. նա ազատման դիմում է գրել

Այսօր նաեւ քննարկվել է Ազգային անվտանգության ռազմավարությանը հավանություն տալու մասին հարցը. Արմեն Գրիգորյան

Անցկացվել է պայմանագրային զինծառայողների երդման արարողություն

Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցի կառուցման և վերակառուցման աշխատանքները

Լիլիթ Մակունցը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին «Սևան» ազգային պարկ»-ում աշխատանքային քննարկում է տեղի է ունեցել

Կորնավիրուս է հաստատվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 սանի և 5 աշխատակցի մոտ

Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել

ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր. ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ