Ըստ նախնական վարկածի՝ թիրախում եղել են ոչ թե Սամվել Բաբայանն ու իր համակիրները այլ՝ Մարտակերտի քաղաքապետի որդին

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 30-ին ձերբակալվել է երկու անձ, եւս երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Ձերբակալվածներն են Արցախի բնակիչներ Ալեքսեյ Բալայանը եւ Ռոլանդ Այդինյանը. գործով մյուս երկու կասկածյալներն են Վրեժ Ապրեսյանը եւ Հայկ Մկրտչյանը:

Ալեքսեյ Բալայանը Արցախի հայտնի ազատամարտիկներից Վլադիմիր Բալայանի որդին է, Ռոլանդ Այդինյանը՝ Քարվաճառի նախկին քաղաքապետը։ Նրանք ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու կասկածանքով: Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր, որ մայիսի լույս 29 գիշերը Սեւան-Մարտունի ճանապարհին կրակահերթ են արձակել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ, որում հիշատակել էին Ալեքսեյ Բալայանի եւ Ռոլանդ Այդինյանի անունը՝ նրանց ներկայացնելով որպես ԱՀ նախկին վարչապետ, այժմ ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցներ:

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հարուցված քրեական գործի շրջանակներում զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատասխան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մեր տեղեկություններով, այդ մեքենայի մեջ եղել են Բաբայանի համակիրներ Արամ Հովակիմյանը եւ Արմեն Մեժլումյանը:

Ոստիկանությունը նաեւ շեշտել է, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է: Արդեն երկու օր է, սակայն, Սամվել Բաբայանի գրասենյակն ու նրա համակիրները փորձում են կատարվածին քաղաքական աստառ տալ: Շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդող մեքենաներում եղել են մարդիկ, որոնք Սամվել Բաբայանի հետ փողային խնդիրների մեջ են երկար ժամանակ: Նախօրեին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առանց անուններ նշելու հայտարարել էր, որ միջադեպի պատճառը ֆինանսական հարցերն են եղել։

Մեզ հաջողվեց, սակայն, պարզել, որ իրավապահները քննում են մեկ այլ վարկած եւս. ըստ այդմ՝ թիրախում ոչ թե Սամվել Բաբայանն ու նրա համակիրներն են եղել, այլ՝ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանի որդին, որը Արցախում հայտնի է Ապեր անունով: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալված Ալեքսեյ Բալայանը շուրջ երկու տարի է՝ լարված հարաբերությունների մեջ է Ապերի  հետ: Նույն այդ տեղեկություններով, վերջինս դեպքի օրը Սամվել Բաբայանի համակիրների հետ նույն մեքենայի մեջ է եղել, սակայն մինչ դեպքը նրան իջեցրել են Սեւան, ապա եկել Երեւան եւ կրկին փորձել Արցախ վերադառանալ. Սեւան-Մարտունի ճանապարհին հետապնդողները, կարծելով, թե Ապերը մեքենայի մեջ է, կրակոց են արձակել մեքենայի ուղղությամբ: Մեզ նաեւ հաջողվեց ճշտել, որ զինված միջադեպից հետո իրավապահները փորձում են գտնել Ապերին:

Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Մարտակերտի քաղաքապետ Միշա Գուրջյանից, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

Մինչ Սամվել Բաբայանը լռում է (նրա հեռախոսահամարը երկու օր է՝ անհասնելի է, նրա գործով դատական նիստն այսօր նրա բացակայության պատճառով չի կայացել), «խոսում է» նրա գրասենյակը՝ իրավապահներին խորհուրդ տալով հետաքննությունը ճիշտ ուղղությամբ տանել: Հետաքրքրական է, որ գրասենյակն իր հայտարարությունում նշել է, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի, չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: «Սիրելի հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը եւ իր կողմնակիցները որեւէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չունեն մյուս կողմի հետ, նրանք նույնիսկ ծանոթ չեն: Կոչ ենք անում Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ: Սա որեւէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ, ուստի կոչ ենք անում իրավապահ մարմիններին հետամուտ լինել այս հանցագործության բացահայտմանը եւ փնտրել սրա հիմքերը ճշգրիտ ուղղությամբ: Մենք ինքներս հետամուտ ենք լինելու սրա բացահայտմանը: Հիսունից ավելի մարդիկ են ընդգրկված եղել այս հանցագործության մեջ: Ուստի շրջանակը բավականին լայն է»,- նշված է հայտարարության մեջ:

Պատասխան հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՀՀ քննչական կոմիտեն: Մասնավորապես ՔԿ-ի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:

«Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը: Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը: Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել է Հարությունյանը:

Մեր տեղեկություններով, իրավապահները դեռ չեն հայտնաբերել այն զենքը, որով կրակոց է արձակվել մեքենայի ուղղությամբ:

Մեր զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ ճանաչում է Ալեքսեյ Բալայանին եւ Ռոլանդ Ավագյանին: «Տաքարյուն հայրենասեր տղա է»,- այսպես բնութագրելով Ալեքսեյ Բալայանին՝ ասաց Հարությունյանը: Նա մեր զրույցում հաստատեց, որ Բալայանը եւ Մարտակերտի քաղաքապետի որդին լարված հարաբերությունների մեջ են: Նա նաեւ չբացառեց, որ միջադեպը հենց սրա հետ կապ ունի: «Քաղաքական ենթատեքստ մի փնտրեք»,- ասաց Հարությունյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17690 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ