Երևան
12 °C
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ընդգծում է, որ իր թիմը լիովին արժանի էր 2018-19 մրցաշրջանի չեմպիոնությանը: Նրա թիմը Բարձրագույն խմբի առաջնությունում նորամուտի տարում չեմպիոն դարձավ վերջին՝ 36-րդ, տուրում: Այսօր՝ մայիսի 30-ին, հյուրընակլվելիս առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ (0:1) ու ապահովեց առաջին հորիզոնականը: Հանդիպումից հետո մասնագետը պատասխանեց լրագրողների հարցերին:
- Հանդիպումից հետո ինչպիսի՞ մթնոլորտ էր հանդեձարանում:
- Տոնական էր, որովհետեւ շատերը՝ մոտ 80-90%-ը, չեմպիոն չէին եղել: Դրա համար նրանց համար շատ լավ զգացում էր:
- Այս հաղթանակից հետո միշտ խոսելու են «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման մասին, որը մրցավարական սխալի պատճառով ավարտվեց ոչ-ոքի, «Փյունիկը» միավորներ կորցրեց ու զրկվեց առաջին հորիզոնականից:
- Ընդհանրապես այսպիսի բան կա՝ բումերանգի էֆեկտը. մարդն ինչ տալիս է, այն էլ ստանում է: Եթե մենք այսօր չեմպիոն ենք դարձել, ուրեմն արժանի էինք դրան, իսկ թե ինչ են խոսում, թող ամեն մեկն առաջինն իրեն նայի, հետո խոսա: Ամենավատն այն է, որ… երբ երկրպագուն, ֆուտբոլիստը հայտարարություն է անում, դա ինչ-որ տեղ հասկանալի է, բայց, երբ թիմի ղեկավարն է անպատասխանատու հայտարարություններ անում, դա արդեն անլրջություն է: Համենայնդեպս, որքան գիտեմ, մեր պաշտոնական կայքը պատասխանել է: Կարող եմ ասել, որ 100%-ով արժանի էինք այս հաղթանակին: Նույնը մեզ հետ կատարվեց «Ալաշկերտի» խաղում: Ուղղակի, ի տարբերություն «Փյունիկի», մենք կարողացանք «Ալաշկերտին» հաղթել, իսկ նրանք չկարողացան հաղթել «Լոռիին»: Ես էլ բաներ կարող եմ ասել, բայց սիրում եմ փաստերով խոսել:
- «Փյունիկի» հետ բազմիցս չեմպիոն եք դարձել: Կարող եք այսօրվա զգացմունքները համեմատել այդ չեմպիոնական զգացմունքների հետ:
- Իհարկե չեմ կարող, որովհետեւ սա նոր թիմ է: Այստեղ շատ դժվարություններ կան: Ձմեռային ժամանակահատվածում 11 ֆուտբոլիստից հրաժարվեցինք, նոր ֆուտբոլիստներ եկան: Կարծես նորից 50%-ով մեր թիմը ռեստարտ եղավ: Բացի այդ՝ դժվարությունն այն էր, որ մեզ մոտ շատ են տարբեր ազգությունների ֆուտբոլիստները, մենթալիտետի առումով դժվար է: Ուղղակի փորձում էինք նրանց համար գտնել մոտիվացիա, որը բոլորի համար նույնը կլիներ, որովհետեւ նրանք տարբեր մարդիկ են՝ տարբեր ազգությունների: Ամենակարեւորը ֆուտբոլում մոտիվացիան է: Մի քանի խաղ առաջ նրանց հետ զրույց ունեցանք: Ես նրանց ասացի, որ պետք է բոլորդ խաղաք ձեր ընտանիքներ համար: Մոռացեք, որ խաղում եք այս ակումբի համար, մոռացեք, որ գումարի համար եք խաղում: Ձեր ամենամեծ մոտիվացիան ձեր ընտանիքն է: Առաջնության վերջնամասը ցույց տվեց, որ նրանք ունեին այդ մոտիվացիան:
- Համոզված ենք՝ ի սկզբանե հավատացել եք հաղթանակին: Ինչպե՞ս եք թիմին պատրաստել այս հաղթանակին ու ինչպե՞ս եք հիմա պատրաստում Չեմպիոնների լիգային:
- Ճիշտ է՝ պետք է հավատաս ու ի սրտե հավատաս, բայց, ինչպես տեսաք, մի 5 թիմ հավակնում էին չեմպիոնությանը, ու շատ դժվար էր այդ առումով: Այստեղ հոգեբանական պահը գալիս է առաջին տեղ: Ինչ վերաբերում է նրան՝ ինչպես ենք պատրաստվելու, կան ֆուտբոլիստներ, որոնք հեռանալու են: Բայց մեր սելեկցիոներներն արդեն աշխատանք են տանում, որպեսզի համալրվենք նոր ֆուտբոլիստներով: Տեսնենք՝ ինչպես կստացվի, համենայնդեպս ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է:
- Ի՞նչ նպատակներ են թիմի առջեւ դրվելու Չեմպիոնների լիգայում:
- Դեռ նպատակ չկա, բայց ծանոթ լինելով մեր թիմի ղեկավարության ամբիցիաներին, նրանք միշտ բարձր նպատակներ են դնում: Համենայնդեպս նպատակներյ պետք է ռեալ լինեն, չպետք է մեզ խաբենք: Դեռ կտեսնենք՝ ինչպես սելեկցիոն աշխատանքը կկատարվի, ըստ դրա կորոշենք:
- Դատելով պոտենցիալից ի՞նչ հեռանկար եք ակնկալում:
- Ասացի, որ ֆուտբոլիստներ կան, որ պետք է հեռանան, ինչքան էլ ցանկանում ենք նրանց պահել, մեզանից կախված չէ, դժվարություններ կան, տեսնենք՝ ինչպես կկոմպլեկտավորվենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT