Քոչարյանի «հաղթանակը»՝ Հայաստանի ու Արցախի հաշվին. տեղի ունեցավ ամենասարսափելին

Մի քանի օր տեւած «մերձդատական» բուռն գործընթացից Հայաստանն ու Արցախը պարտված դուրս եկան։ Միակ շահողը Ռոբերտ Քոչարյանն էր, որ հայտնվեց ազատության մեջ։ Բայց ի՞նչ գնով։

Բանն այն է, որ մեծ հաշվով՝ այդ գինը վճարեցին Հայաստանն ու Արցախը, որովհետեւ տեղի ունեցավ ամենասարսափելին՝ արդարադատության իրականացման գործընթացը վերածվեց հայաստանցի-ղարաբաղցի դիսկուրսի, ու «կողմերն» առանձին դեպքերում անցան թույլատրելիի սահմանը։ Ընդ որում՝ դա հրահրեց անձամբ Ռոբերտ Քոչարյանը, եւ հրահրեց վարպետորեն։

Որեւէ մեկն ինքն իրեն հարցրե՞լ է, թե ինչու էին դատարանի առջեւ ի պաշտպանություն Քոչարյանի ցույց անողները ծածանում Արցախի դրոշը, եւ ինչ խորհուրդ էր պարունակում այն փաստը, որ ցուցարարների մեջ նաեւ Արցախի տարազով կանայք կային։ Դա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, եթե Քոչարյանին դատեին ԼՂՀ նախագահի պաշտոնում կատարած ինչ-ինչ հանցագործությունների համար, բայց մեղադրյալի աթոռին նստած էր Հայաստանի նախկին նախագահը, եւ քննվող գործն էլ վերաբերում էր նրա՝ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ՀՀ տարածքում կատարած (կամ չկատարած) հանցագործությանը։ Միայն թե չասեք, որ այդ ամենն ինքնաբուխ էր։ Ոչ, լավ էլ կազմակերպված էր։ Այդ մասին են վկայում ե՛ւ տպագրված ցուցապաստառները, ե՛ւ Արցախի դրոշով շապիկները, ե՛ւ նույն այդ տարազը․․․ Այսինքն՝ ամեն ինչ մանրակրկիտ պլանավորված ու կազմակերպված էր։ Արդյունքում բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ այն, ինչը նախկինում անգամ ամենածանր մղձավանջում հնարավոր չէր պատկերացնել․ փողոցի մի կողմում հայ ցուցարարներ են՝ Արցախի դրոշներով, մյուս կողմում հայ ցուցարարներ են՝ Հայաստանի դրոշներով, ու նրանց միջեւ հայ ոստիկանները շղթա են կազմել․․․

Սպասելի էր, իհարկե, որ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ հայտնվելու համար ոչնչի առջեւ կանգ չի առնի ու առանց աչքը թարթելու կխաղարկի նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի» գործոնը՝ թքած ունենալով հետեւանքների վրա։ Ցավալին այն է, որ սադրանքը հաջողվեց, եւ նրան խստագույն պատասխանատվության ենթարկելու կողմնակիցներից շատերը կուլ տվեցին խայծը՝ Քոչարյանի հասցեին հնչեցնելիք իրենց կարծիքը վերահասցեագրելով Արցախին ու արցախցիներին։ Է՛լ «թուրքեր», է՛լ «մեր զավակները չպիտի ծառայեն Արցախում», է՛լ «վերադարձեք Ղարաբաղ»․․․ Առանց հասկանալու, որ նման մտայնությունները բառիս բուն իմաստով ջարդում են հայոց պետականության ողնաշարը եւ փոշիացնում են այն ամենը, ինչի շնորհիվ այսօր ունենք հայկական երկու պետություն եւ այդ պետությունները պաշտպանելու կարողություն։

Քոչարյանին հենց այս խայտառակ դիսկուրսն էլ պետք էր։ Որովհետեւ երբ խոսքը վերաբերում է նախկինում կատարած հանցանքների համար պատասխանատվության ենթարկելուն՝ հասարակությունը միակամ է, այսինքն՝ Քոչարյանը հանրային աջակցության հույս ունենալ չի կարող, իսկ եթե հարցը ներկայացվում է այնպես, թե իբր «Հայաստանում արցախցիներին նեղում են, ուզում են սեպ խրել, ուզում են դատել Արցախի հերոսներին, որ հետո անարգել տարածքներ հանձնեն» եւ այլն, հասարակությունը կտրականապես մերժում է դա, ու հետեւաբար՝ Քոչարյանը հասարակական աջակցության շանս է ստանում։

Ճիշտ է՝ աջակցություն միայն այն փոքրաթիվ մարդկանց կողմից, ովքեր լրջորեն հավատում են, թե Քոչարյանը ոչ թե իր անձնական շահերն է պաշտպանում, այլ «պայքարում է հանուն Արցախի»։ Բայց փորձը ցույց տվեց, որ միամիտների անգամ փոքրաթիվ խումբը, եթե դրան գումարվեն նաեւ լավ վարձատրվող ակտիվիստներն ու քարոզչամիջոցները, կարող է կարգին պղտորել հասարակական կյանքը։ Հենց դա էլ տեղի ունեցավ Հայաստանում։

Իսկ բոլոր նրանք, ովքեր սա հաղթանակ են անվանում, թող նշեն նաեւ, թե ով է պարտվող կողմը։ Ու չզարմանաք, եթե հանկարծ ինքներդ ձեզ համար արձանագրեք, որ պարտվել են բոլորը՝ Հայաստանը, Արցախը, հասարակությունը, արդարադատությունը․.․

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7751 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել