ՈՒԵՖԱ-ի կարծիքը Մխիթարյանի վերաբերյալ «Արսենալի» որոշման մասին. ըստ The Sun-ի՝ պաթետիկ պատասխան է

ՈՒԵՖԱ-ն պատասխանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Բաքու չտանելու «Արսենալի» որոշումը: Այսօր՝ մայիսի 21-ին, «զինագործները» հանդես էին եկել պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ անվտանգության նկատառումներով Մխիթարյանը չի մասնակցի Բավքում կայանալիք Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի եզրափակչին: Միջազգային կառույցն ասում է, թե որոշումն անձնական է, իսկ Բաքուն էլ համապատասխանում է եզրափակիչն անցկացնելուն: Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են այս հայտարարությունը, դրանցից մեկը՝ The Sun պարբերականը, այն որակել է որպես պաթետիկ պատասխան:

««Արսենալի» հետ միասին աշխատելով ՈՒԵՖԱ-ն փորձել եւ Ադրբեջանի իշխանություններից ստացել է խաղացողի ապահովության վերաբերյալ երաշխիքներ: Այդ երաշխիքների հիման վրա անվտանգության պլան է մշակվել եւ տրամադրվել ակումբին:

Ակումբը տեղյակ է ՈՒԵՖԱ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների գործադրած ջանքերից, եւ մենք հարգում ենք խաղացողի հետ չմեկնելու անձնական որոշումը»,- ասել է ՈՒԵՖԱ-ն:

Ավելի վաղ «Արսենալը» դժգոհել էր նաեւ եզրափակչի անցկացման վայրի պատճառով: Ընդգծել էր, որ մրցավայրը շատ հեռու է, այնտեղ հասնելու տոմսերը թանկ են ու իրենց երկրպագուները դժվարություններ ունեն Ադրբեջան ճանապարհորդությունը կազմակերպելու հարցում: ՈՒԵՖԱ-ն պատասխանել է նաեւ սրան՝ շեշտելով, որ Բաքուն համապատասխան վայր է նման միջոցառում անցկացնելու համար:

«Մրցավայրի ընտրությունը սովորաբար լինում է բուն միջոցառումից մի 2 տարի առաջ: Դա նշանակում է, որ մրցավայրն ընտրելու պահին հնարավոր չէ իմանալ, թե կոնկրետ ինչ պայմաններում է կազմակերպվելու միջոցառումը:

ՈՒԵՖԱ-ի համար երկրպագուներն առաջնահերթություն են: Ֆուտբոլը երկրպագուների համար է, եւ Եվրոպայում բոլորը պետք է հնարավորություն ունենան վայելելու թոփ ֆուտբոլի յուրահատուկ պահերը, որոնք ՈՒԵՖԱ-ն կարող է առաջարկել:

Այդ խաղերը սովորաբար այն երկրներինն են, որոնց ակումբները հատկապես մրցունակ են, բայց, երբ գոյություն ունեն համապատասխան ենթակառուցվածքներ, ազնիվ կլինի մյուս երկրների երկրպագուներին ոչ միայն նման յուրահատուկ պահեր ապրելու, այլեւ դրանք կազմակերպելու հնարավորություն տալ, ինչը կնպաստի, որ ֆուտբոլը զարգանա ողջ տարածաշրջանում: Հետեւաբար ՈՒԵՖԱ-ն անարդար է համարում աշխարհագրական պայմանների պատճառով որեւէ մարզադաշտ բացառելը»,- գրված է հայտարարությունում:

2018-19 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիա» մարզադաշտում: «Արսենալի» մցրակիցը «Չելսին» է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3722 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ