Երևան
12 °C
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:
Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը և Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ Արցախը պետք է դառնա որևէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը և այլն, բացի կորուստներից որևէ աննշան հաջողություն չեն ունեցել:
«Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երևան և սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձևի մասին և պնդում, որ բացի Լաչինից և Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի և անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը:
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան և ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության և մեր բանակի տկարության մասին:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, և սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաև ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երևակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ: Ոչ ոքի, առավել ևս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին և այլն:
Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT