«Սիթիի» հերթական հաղթանակն ԱՊԼ-ում ռեկորդային էր

«Մանչեստեր Սիթին» ռեկորդ սահմանեց դառնալով Անգլիայի Պրեմիեր լիգայի 2018-19 մրցաշրջանի չեմպիոն: 2009-10 մրցաշրջանից ի վեր «Սիթին» առաջին թիմն է, որին հաջողվում է պահպանել չեմպիոնի տիտղոսը (հաղթել էր նաեւ անցած տարի): Վերջին անգամ նման արդյունքի հասել էր հարեւանը՝ «Մանչեստեր Յունթայթեդը», 2009 թ.՝ 3-րդ  մրցաշրջանն անընդմեջ պահպանելով տիտղոսը:

ԱՊԼ-ում հաղթանակները երբեք էլ հեշտությամբ չեն տրվում, բայց այս տարի «քաղաքաբնակներն» իրոք տանջվեցին 6-րդ անգամ իրենց պատմության մեջ երկրի չեմպիոն դառնալու համար: «Լիվերպուլը» լրջորեն էր տրամադրվել 29 տարի անց երկրի չեմպիոն դառնալ: Տեւական ժամանակ «մերսիսայդցիները» գլխավորում էին մրցաշարային աղյուսակը: Ընթացքում նրանք նույնիսկ 7 միավորի առավելություն ունեին «Սիթիի» նկատմամբ: Այս տարվա սկզբին հենց այդ առավելությամբ նրանք խաղացին «Սիթիի» դեմ ու կրեցին ԱՊԼ այս տարվա իրենց միակ պարտությունը (1-2):

Այդ պարտությունից հետո էլ «Լիվերպուլը» դեռ կարող էր ավելացնել միավորների առավելությունը, սակայն ոչ-ոքիներով միավորներ էր կորցնում: Իր հերթին «Սիթին» արեց այն, ինչ պետք էր չեմպիոն դառնալու համար: Վերջին 14 խաղում 14 հաղթանակ տոնեց: Ցանկացած սայթաքում կարող էր տիտղոսի արժեք ունենալ, սակայն այդ սայթաքումը չեղավ: Ի վերջո վաստակեց 98 միավոր 1 միավորով գերզանցելով «Լիվերպուլին», որի հույսերը հերթական անգամ ի չիք դարձան:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը

«Երբ հետ էինք մնում 7 միավորով, չէի պատկերացնում, որ այստեղ կլինենք»,- խոստովանել է Գվարդիոլան չմեպիոնությունից հետո՝ ավելացնելով, որ իր կարիերայի ընթացքում սա իր համար տիտղոսի ամենաբարդ պայքարն է եղել:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան

Մի քանի օրից «Սիթին» կխաղա եւս մեկ տիտղոսի համար: Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակչում կմրցի «Ուոթֆորդի» դեմ: Հանդիպումը կկայանա մայիսի 18-ին: «Լիվերպուլը» հերթական անգամ հիասթափվեց, սակայն դեռ այս մրցաշրջանը բարձր նոտայով ավարտելու հիանալի հնարավորություն ունի: Հունիսի 1-ին «Թոթենհեմի» դեմ եզրափակչում պայքարելու է Չեմպիոնների լիգայի իր 6-րդ տիտղոսի համար:

2018-19 մրցաշրջանում չեմպիոնական պայքարը հիմնականում այս 2 թիմերի միջեւ էր, իսկ համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված «Չելսին» (72 միավոր) ու «Թոթենհեմը» (71) բավական հետ մնացին: Այս 4 թիմերը հաջորդ մրցաշրջանում Անգլիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայում: «Արսենալն» (70) ու «Մանչեստեր Յունյթեդը» (66) Եվրոպա լիգայի գոտում են, թեեւ «Արսենալը» դեռ կարող է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, եթե մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթի «Չելսիին»:

Այն, որ ԱՊԼ ավարտված մրցաշրջանում մրցակցությունը թեժ էր, ապացուցվեց նաեւ ռմբարկուների պայքարում: Լավագույն ռմբարկու դարձան միանգամից 3 հոգի՝ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Սադիո Մանեն («Լիվերպուլ») եւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»):

Մրցաշրջանի արդյունքներով՝ Պրեմիեր լիգայից դուրս մնացին «Քարդիֆը», «Ֆուլհեմը» եւ «Հադերսֆիլդը»: Նրանք զբաղեցրեցին համապատասխանաբար 18-20 տեղերը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2006 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ