Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա. ԱԱԾ-ն վերահսկել է կաշառք տալու պահը (տեսանյութ)

10/05/2019 schedule12:53

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը:

ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առեւտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին:

Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել եւ բերման են ենթարկվել:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
8502 դիտում

Վիրուսի տարածման կանխման համար ԲԴԽ-ն ավելի քան 14 մլն դրամ է հատկացրել. փաստաբանը, սակայն, խնդիրներ է տեսնում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ հանրաքվեի անցկացման և արդյունքների առիթով

Չորրորդ զորամիավորման մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

Վանաձորի 48-ամյա բնակիչը թմրանյութ է իրացրել (տեսանյութ)

ՀԾԿՀ-ն պատրաստվում է 10 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ին․ մի շարք խախտումներ են արձանագրվել

Կասեցումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա»-ում, «Վեոլիա Ջուր»-ում, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում

Ագարակում անասնագոմի տանիք է այրվել

Կրկին տեղի է ունեցել փաստաբանի եւ վստահորդի միջեւ խոսակցության գաղտնալսում, որն օգտագործվում է վստահորդի դեմ. ՓՊ

Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացված 1071 քաղաքացուց 249-ն ունի դրական ախտորոշում

Այգեձորում մոտ 8 հա խոտածածկ տարածք է այրվել

Սյունիքում 3.4 անգամ աճել է սուբվենցիոն ծրագրերի թիվը. այս ցուցանիշով մարզը հանրապետությունում առաջատար է

Առանձնատուն, 2 հողամաս, 70 հազար ռուբլի․ Գեղարքունիքի մարզպետի 2019-ի հայտարարագիրը

Քննարկվել է 2020-ի համար վերջնաժամկետ սահմանված՝ արդարադատության և տրանսպորտի ոլորտներում միջոցառումների ընթացքը

Ով է La casa de papel-ի Բոգոտան, որը Հայաստան է ժամանել

Մինչև 2023 թվականի վերջը նախատեսվում է լուծել Արցախի ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցը

Մինչ օրս տնտեսվարողների կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների 250 խախտում է հայտնաբերվել (տեսանյութ)

Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն Հայաստանին 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում

ԱԻՆ-ԵՄ նոր գործակցության սկիզբն ազդարարվել է

ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. վարչապետ

Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել