Տղամարդը, որն ասել է՝ Արսեն Ջուլֆալակյանը հոր հետ ծեծել է իրեն, հետազոտվել ու տուն է գնացել

63-ամյա տղամարդը, որի խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծեծել են իրեն, հիվանդանոցում չէ: «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ նա հետազոտվել ու տուն է գնացել:

«Նա այս պահին տանն է, իմ տեղեկությունով՝ տանն է, եկել է, հետազոտվել է, գնացել է տուն»,- ասաց նա:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տղամարդը հիվանդանոց էր դիմել «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով»: Հարցին, թե ինչի հետեւանքով նա կարող էր նման վնասվածքներ ստացած լինել, Մանուկյանը չպատասխանեց: Նա նշեց, որ դա պարզելը ոչ թե հիվանդանոցի, այլ դատաբժշկի գործառույթն է:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանել էր դեպքը: Նա նշել էր, որ երեկ՝ մայիսի 5-ին, ինք ու հայրը Սերգեյ Մխիթարյանի հետ գործնական լուրջ խոսակցություն են ունեցել, սակայն իրենք նրա նկատմամբ ոչ մի բռնություն չեն գործադրել, եւ նրա հայտարարությունը սուտ է: Ջուլֆալակյանը նշել էր, որ ինքն ու հայրը գնացել են ոստիկանություն եւ նույն բանն այնտեղ են ասել: Ինչպես Ջուլֆալակյանը տեղեկացրեց, Մխիթարյանն ու ինքը սրճարանային բիզնեսում համասեփականատեր են:

Տպել
7283 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը