Երևան
12 °C
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալությունում նախատեսված էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Գեւորգ Պետրոսյանի մամուլի ասուլիսը, սակայն այն այդպես էլ տեղի չունեցավ: Ասուլիսի թեման ապրիլի 27-ին Եղեգնաձորում տեղի ունեցած սկանդալային միջադեպը պետք է լիներ:
Նշենք, որ մինչ այդ ասուլիսը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի կողմից լիազորված անձ, ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի ասուլիսը, ով որոշ մասնրամասներ ներկայացրեց վերոնշյալ միջադեպի առնչությամբ:
Մասնավորապես նա նշեց, որ «բեսպրեդելը» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հոգեկերտվածքի մի մասն է։
Եղոյանի խոսքով՝ Սերգեյ Բագրատյանին ձեռք չի տվել Ռազմիկ Տոնոյանի պես մեկը որպես Վայոց Ձորի փոխմարզպետ. «Ռազմիկ Տոնոյանը սկսեց հետեւողական լինել կոռուպցիան բացահայտելու ուղղությամբ եւ Բագրատյան Սերգեյի խմբակի համար ցանկալի անձ չէր։ Նա փորձում էր այդ մարդուն ամեն կերպ «կոտրել»»։
Եղոյանի խոսքով՝ Բագրատյանը փորձել է փոխմարզպետին նսեմացնել. «Ականատեսները պատմում են, որ սիգարետի «բիչոկը» գետնին է գցել, եւ ասել է՝ հը՞, կարո՞ղ ա քո դուրդ չի գալիս, ամեն կերպ փորձել է իրավիճակը լարել եւ փոխմարզպետը դիմել է ոստիկաններին։ Սկսվել է քաշքշոցը, սեռական բնույթի հայհոյանքները: Բառացիորեն մի քանի օր առաջ քաղաքացու օրը ինձ համար զարմանալի էր, որ ամբողջ լրատվական դաշտում լուսաբանվեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից առաջացրած իրարանցումը եւ փոխմարզպետ Տոնոյանի դեմ այդ գործողությունները։ Այն, որ շատ լրագրողներ ու քաղաքացիներ զարմանում են, թե ինչպես կարող էր Սերգեյ Բագրատյանը իրեն այդպիսի բան թույլ տալ, ես հայտարարում եմ, որ դա Սերգեյ Բագրատյանի կենսագրության մի մասնիկն է։ Սերգեյ Բագրատյանի հոգեկերտվածքի մի մասնիկն է նման քայլերի ձեռնարկումը»։
Եղոյանը նշեց, որ 2000 թվականին մարզի գյուղերից մեկում ընտրությունների ժամանակ այդ ժամանակվա մարզպետ Սերգեյ Բագրատյանը մուտք է գործել քվեախուց եւ փորձել է քվեատուփը գողանալ եւ երբ ոստիկանը փորձել է միջամտել՝ հարվածել է ոստիկանին։
Եղոյանը նաեւ ասաց, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն է մարզում ստեղծել քաոսային միջավայր, որում ամեն ինչ ինքն է տնօրինում, ապա հավելեց, որ մարզպետ աշխատած տարիներին Սերգեյ Բագրատյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ձեռք է բերել անձնական ՀԷԿ, որը հետագայում վաճառել է մեկ ուրիշին։
«Նոյյան Տապան»-ից ՀԺ-ի հետ զրույցում հայտնեցին, որ Եղոյանի ասուլիսի ժամանակ Բագրատյանը զանգահարել է եւ ասել, որ իրենք բանավեճ են ուզում, Եղոյանն ասաց, որ ցանկացած պահի՝ ցանկացած հեռուստաընկերությունում նա պատրաստ է բանավեճի:
«Իրենց հրավերը եղել է: Երեկ բանավոր պարոն Բագրատյանը համաձայնությունը տվել է, որ գալու են ասուլիսի: Բայց այսօր ասուլիսից առաջ մենք զանգահարեցինք նրան, որպեզի ճշտենք գալու են, թե ոչ, նա էլ ասաց, որ բանավեճ է ուզում եւ հրաժարվեցին ներկայանալ «Նոյյան Տապան»: Երբ իրենք ասացին՝ մենք բանավեճ ենք ուզում, այդ պահին մեր խմբագիրն ասաց՝ եկեք բանավեճի՝ թող մի կողմն իր ասելիքն ասի, դուք էլ ձեր ասելիքն ասեք: Սակայն նրանք չեկան»,- նշեցին գործակալությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ
Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT