Երևան
12 °C
Դավիթ Սանասարյանին հանիրավի մեղադրանք է առաջադրվել, նա որեւէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սանասարյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը՝ եւս մեկ անգամ պնդելով, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից շինծու մեղադրանք է առաջադրված:
«Ապրիլի 9-ից սկսվեցին այդ բոլոր գործողությունները, երբ պարոն Սանասարյանիին որպես վկա հրավիրեցին հարցաքննության, սակայն նրան արդեն իսկ լսում էին կասկածյալի իրավունքներով եւ պարտականություններով, ի դեպ, նա ներկայացել էր առանց պաշտպանի, բայց արդեն կար ուրվագծված որոշակի պլան, որ պետք է տեղի ունենային այդ գործողությունները: Ապրիլի 12-ին պարոն Սանասարյանին ներկայացվեց այդ կասկածանքը, դրանից հետո վարույթն իրականացնող մարմինն ուներ 7 օր ժամանակ՝ մեղադրանք առաջադրելու-չառաջադրելու հետ կապված: Մենք մասնավոր հարցումներ կատարեցինք, որոնցից միանշանակ պարզ էր, որ ուղղակիորեն պետք է զերծ մնար որեւէ մեղադրանք առաջադրելուց»,- ասաց Պետրոսյանը:
Սանասարյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանն էլ ասաց, որ դատախազության կողմից քրեական գործի հարուցումը բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար:
Խոսելով ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ կորցրած վստահության մասին՝ Սարդարյանն ասաց. «Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հավասարության օրենքի գերակայության համար հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել»:
Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։ «Նախկին օլիգարխների դաշտ ենք մտնում ու իմ պատասխանը հստակ է եղել, որ մեզ չի հետաքրրքում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը ամեն դեպքում պետք է պահպանվի»,- հավելեց Սանասարյանը: Դիտարկմանը՝ ակնարկում եք, որ նոր Հայաստանում օլիգարխները դեռեւս ազդեցություն ունե՞ն, Սանասարյանն ասաց, որ ավելացնելու բան չունի իր ասածներին: Հարցին, թե ում կողմից են եղել զգուշացումները, Սանասարյանը պատասխանեց՝ աշխատակիցների, ովքեր տեղյակ են, թե դաշտը 41 տոկոսով ում է պատկանում:
Հարցին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ որեւէ խնդիր ունե՞ք, որը կարող էր հանգեցնել սրան, ՊՎԾ պետը պատասխանեց. «Իմ եւ պարոն Վանեցյանի հարաբերությունները որեւէ ձեւով պետք է կապ չունենան այս գործի հետ, պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում եւ առհասարակ ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»:
Սարդարյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ԱԱԾ-ն հրապարակային ելույթ է ունենում եւ խոսում է նախաքննության հիմնավորված լինելու կամ չլինելու մասին: Սանասարյանը նաեւ չպատասխանեց հարցին, թե հակահեղափոխականներն ովքեր են՝ արդյո՞ք իշխանության ներսում են, թե՝ ոչ: «Ես շարունակում եմ իմ հարգալից վերաբերմունքը վարչապետի նկատմամբ, շատերը վարչապետից ակնկալում են, որ արդարադատություն պետք է իրականացնի, բայց նրա ֆունկցիան չէ՝ ո՛չ դատախազի, ո՛չ քննիչի, ո՛չ դատարանների»,- հավելեց նա: ՊՎԾ պետը նաեւ ասաց, որ երբ այս գործընթացն ավարտվի, իր գնահատականը կտա՝ ճնշում դատարանների վրա կա, թե՝ ոչ: «Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամեն ինչն արվում...: Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս», - ասաց նա։
Հարցին, թե առանց վարչապետին զեկուցելու իրեն մեղադրանք կառաջադվե՞ր, Սանասարյանը չպատասխանեց. նրա փոխարեն պատասխանեց պաշտպան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է երկրի ղեկավարը, կիսում է նաեւ Դավիթ Սանասարյանը։ «Օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով», - ասաց Սարդարյանը՝ ընդգծելով, որ հստակ երեւում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում։
«Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու, պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա»,- նշեց Արսեն Սարդարյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT