Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանն այսօր ԱԺ-ում «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ այն մեկնաբանություններին, թե հանձնաժողովի որոշ անդամներ, որոնք դեմ են ընդդիմադիրների փաստարկներին, ժողովրդի թշնամի են․
«Մենք ժողովրդի թշնամին ենք, դուք էլ ժողովրդի թշնամիներից ուզում եք պաշտպանել ժողովրդին»,-ասաց Հայկ Գեւորգյանը՝ նշելով, որ «ժանրի կանոններով» ինքը հիմա պետք է հիշեցներ, թե ով ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց «Արարատցեմենտ» գործարանը՝ 200 հազար դոլարով։
Երբ Գեւորգյանն ասաց այս թիվը, Գագիկ Ծառուկյանը տեղից արձագանքեց՝ «ինչքա՞ն», Գեւորգյանն էլ շարունակեց․
««Ռոբերտո» ընկերությունը ձեռք բերեց այդ ընկերությունը, այն դեպքում, երբ կային 35 մլն դոլարի ներդումային ծրագրեր, որոնք մերժվեցին։ Ժանրի կանոններով՝ ես պետք է ներկայացնեի «Արարատցեմենտ»-ի վճարած հարկերը անցած տարիներին, թե ինչպես 2017-ին ընկերությունը վճարել էր 800 մլն դրամից մի քիչ ավել, ու 2018-ին հանկարծ վճարեց 2,1 մլրդ դրամ, այսինքն՝ 1,4 մլրդ դրամով ավել։ Ժանրի կանոններով ես պետք է հարցնեի, թե ստվեր է՞ր դա, թե՞ ստվեր չէր՝ 60 տոկոսանոց։ Ժանրի կանոններով պիտի հարցնեի, թե ինչպես ստացվեց, որ գործարանի արտադրանքը Վրաստան է արտահանվում 23, 25, 26 հազար դրամով, բայց Հայաստանում վաճառվում էր 50-60 հազար դրամով»,-ժանրի կանոններով՝ ասաց Հայկ Գեւորգյանը։
Նա նշեց, որ խորհրդարանը ինքնարժեք է ուզում հաշվարկել, իսկ դա այն թիվն է, որով այդ արտադրանքը վաճառվում է մրցակցային շուկայում․
«Ժանրի կանոններով՝ պիտի հարցնեի, թե իրականում ո՞վ է ժողովրդի թշնամին, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Եկեք դուրս գանք այդ ժանրից»։
Հայկ Գեւորգյանը հայտարարեց, որ քաղաքացին չհիմնավորված շատ է վճարել ցեմենտի համար․
«Եթե հաշվենք, որ գործարանը տարեկան միջինում 400 հազար տոննա է արտադրում, ապա կհասկանանք, որ տարեկան սպառողները 2-4-6 մլրդ դրամ չհիմնավորված գումար են վճարել՝ տարեկան։ Էլի պետք չէ ասել, որ այդ ցեմենտը նաեւ օգտագործվել է վարկերով իրականացվող շինարարության մեջ, այսինքն՝ այդքան չիմնավորված գումար էլ դրել ենք մեր սերունդների ուսերին։ Հիմա խոսքը 22 հազար դրամ տուրք դնելու մասին է»։
Պատգամավորն ընդգծեց, որ չգիտեն, թե իրականում ինչքան պետք է դրվի տուրքը, բայց անվիճելի է, որ պետք է դրվի․
«Չգիտենք՝ կոնկրետ ինչքան պետք է դրվի, բայց պետք է դրվի, որովհետեւ մենք գործ ունենք արտաքին շոկի հետ, մեր հարեւան երկրում տնտեսական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում ցեմենտի արտադրությունը էժանացել է, ու մենք ինչ-որ միջոցներով պետք է պաշտպանենք ներքին արտադրությունը, թե որքանով՝ չգիտենք։ Դա իմանալու համար մենք պիտի ունենանք ցեմենտի իրական ինքնարժեք, պիտի պարզենք, թե իրականում ինչ արժե ցեմենտը՝ գումարած շահույթը, եւ այլն»,-ասաց Գեւորգյանը եւ առաջարկեց, որ հենց գործարանը համաձայնվի հանձնաժողովով աուդիտ անցկացնել գործարանում եւ հաշվարկել իրական ինքնարժեքը, ապա որոշել, թե ինչքան պիտի լինի տուրքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT