Երևան
12 °C
Լուծարված «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության աշխատակիները վերջապես ստացան ամիսներով չվճարված իրենց աշխատավարձերը: Այսօր առավոտյան են գումարները փոխանցվել աշխատակիցների հաշվին, այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց «Շիրակ» ՀՌԸ-ի տնօրեն Արթուր Ղանդիլյանը:
Մոտ 60 աշխատակից արդեն 4-րդ ամիսն է՝ աշխատավարձ չէին ստացել, եւ վերջապես պետությունը «Շիրակ» ՀՌԸ-ին հատկացրել է իրենց հասանելիք 37 մլն դրամը: «Շիրակ» ՀՌԸ-ի տնօրեն Արթուր Ղանդիլյանի համոզմամբ՝ կառավարությունն իր խոստացածն արեց՝ գումարը փոխանցեց, սակայն աշխատակիցների զբաղվածության եւ հետագա անելիքների հարցը մնում է անորոշ, որն ամենաբարդն է այս պահին: Մոտ 40 աշխատակից այլընտրանքի տարբերակներ դեռ չունեն:
«Շիրակ» ՀՌԸ-ում դադար է: Տնօրենը հայտնեց, որ ամեն գնով պատրաստ են շարունակել աշխատել թեկուզ որպես մասնավոր ընկերություն, միայն այն բանի համար, որ չապամոնտաժվի գույքը. «Ես ափսոսում եմ ապամոնտաժել եւ այս ամենը տեղափոխել Երեւան: Մենք շատ քիչ ժամանակ ունենք, որ կարողանանաք դրա դեմն առնել»:
Արթուր Ղանդիլյանը մեծ դժվարությամբ է ուզում հավատալ, որ հաշված օրերի ընթացքում 26տարիների կյանք ապրած «Շիրակ» ՀՌԸ-ի գույքը կապամոնտաժվի եւ տարիների աշխատանքն ու ամեն ինչ զրոյի կհավասարվի: Նրա փոխանցմամբ՝ գույքն ամբողջությամբ տնօրինելու է Հանրային հեռուստառադիոընկերությունը, որը կարող է բարիդրացիական նախաձեռնությամբ հանդես գալ եւ ցանկություն հայտնել, որ այն ժամանակավորապես մնա իր տեղում:
Քանակական առումով ՀՌԸ-ում բավականին շատ գույք կա, մասնավոր ընկերության կողմից այն գնահատվել է մոտ 25 մլն դրամ, իսկ վերջին տարիների մաշվածությունն ու մնացած բաները հաշվի առնելով՝ մոտ 16 միլիոն:
«Եթե կառավարությունը գնա այդ քայլին եւ մեզ լիցենզիա տրամադրի, գույքը մեզ լիովին կբարարի: Մեր հիմնական խնդրին այն է, որ եթերը չի բավարարում, բայց սրան էլ մի այլ տարբերակ ենք մտածում, որ կարելի է շեշտը դնել ինտերնետի եւ կաբելային հեռուստատեսություների, կամ արտադրել որպես պրոդաքշն կոնտենտ, կամ հաղորդումների շարք, որը կարելի է ցուցադրել այլ հեռուստաընկերություններով եւ նման կերպ պահել»,-ասաց Ղանդիլյանը՝ հավելեով, որ եւս մեկ անգամ երկուշաբթի օրը կդիմի ՀՀ կառավարություն եւ եթեր հեռարձակումը շարունակելու հույսով որոշակի առաջարկներ կներկայացնի:
Հիշեցնենեք, 26-ամյա «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության որոշմամբ, եւ լուծարվեց՝ կրկին կառավարության որոշմամբ։ Որոշման հիմքում 2016 թվականից ՀՀ տարածքում անալոգայինից՝ ամբողջությամբ թվային հեռուստատեսային հեռարձակման անցում կատարելն էր: Եվ քանի որ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը մինչ օրս իրականացնում էր անալոգային հեռարձակում, չէր կարողանում ապահովել լայն լսարան:
«Շիրակ» ՀՌԸ-ի թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում եւ զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը, ըստ կառավարության որոշման, այս պահին անիրատեսական է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետի հովանու ներքոկանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT