Սաբոտա՞ժ, թե սովորական մանիպուլյացիա. սեփականատերերը փորձում են դժգոհության սլաքն ուղղել կառավարության դեմ

Վերջին շրջանում Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերությունների («Սպայկա», «Գազպրոմ-Արմենիա», Արարատի ցեմենտի գործարան եւ այլն) շուրջ ծավալվող իրադարձությունները եւ դրանց մեկնաբանությունները շատերի մոտ կասկածներ առաջացրեցին, թե գործ ունենք լավ կազմակերպված սաբոտաժի հետ։ Իրականում այդ գործընթացների միջեւ էական տարբերություններ կան։ Ասենք, Արարատի ցեմենտի գործարանի՝ ամսական 70-80 հազար դրամով ահավոր պայմաններում աշխատող բանվորներին չես համեմատի «Գազպրոմ-Արմենիայի» միջանցքներում ճեմող ու ամսական մի քանի հարյուր հազար դրամ ստացող աշխատողների հետ։ Մեկ այլ էական տարբերություն էլ կա՝ «Գազպրոմ-Արմենիայի» սեփականատերերը հանգիստ կարող էին մի քանի հազար աշխատող ավել պահել ու «բոլ-բոլ» աշխատավարձ տալ․ միեւնույն է՝ իրենց գրպանից չէին տալու, այդ գումարները ներառվելու էին գազի սակագնի մեջ, ու վճարողը լինելու էին շարքային սպառողները։ Իսկ ահա Արարատի ցեմենտի գործարանում (եւ նման կարգի այլ ընկերություններում) պատկերը բոլորովին այլ է՝ ինչքան ցածր են աշխատավարձերը, այնքան մեծ են սեփականատերերի եկամուտները, այսինքն՝ աշխատավարձ բարձրացնելու դեպքում սեփականատերերն ըստ էության «իրենց գրպանից» են տալիս այդ գումարները։

Իսկ նմանությունն այն է, որ բոլոր դեպքերում գործ ունենք աշխատատեղերի հնարավոր կրճատումների հետ։ Ու հենց այստեղ է, որ սաբոտաժի «տարրեր» են նկատվում։ Որովհետեւ բոլոր այդ ընկերությունների տնօրինությունները մոտավորապես նույն վարքագիծն են դրսեւորում։ Իրենց աշխատակիցներին խնդիրը ներկայացնում են այսպես՝ «դե մենք կառավարության գործունեության արդյունքում ստիպված ենք կրճատումներ անել, բայց մեղավորը մենք չենք, մենք ձեր մասին շատ ենք մտածում, բողոքում եք՝ գնացեք կառավարության դեմ բողոքեք»։ Իհարկե՝ ուղիղ տեքստով չեն ասում, բայց ի՞նչ եզրակացության պիտի հանգեն, ասենք, «Սպայկայի» աշխատակիցները՝ հետեւելով հակակառավարական քարոզչությանը։ Պիտի մտածեն՝ «դե ջանդամը, թե տնօրենը հարկերից չէր խուսափել, կտաներ-կտար, բայց բռնեցին-կալանավորեցին, ու հիմա այդ բռնողների պատճառով կարող ենք գործազուրկ դառնալ»։ Ի՞նչ պիտի մտածեն «Գազպրոմ-Արմենիայի» այն աշխատակիցները, որոնք հայտնվել են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։ Պիտի մտածեն «դե մեր համար հանգիստ աշխատում էինք, էս կառավարությունը որոշեց գազը չթանկացնել, ու դրա պատճառով մենք ենք տուժում, բա էս կառավարություն ա՞, հեչ մեր մասին չի մտածում»։ Պարզ ասած՝ խոշոր բիզնեսների սեփականատերերն ակնհայտորեն փորձում են իրենց անարդյունավետ գործունեության հետեւանքով աշխատանքը կորցնելու վտանգի առաջ հայտնված մարդկանց դժգոհության սլաքն ուղղել կառավարության դեմ՝ նրանց ներշնչելով այն միտքը, թե կառավարությունը պարտավոր է կրճատումներից խուսափելու համար ենթարկվել իրենց քմահաճույքներին ու «պարել իրենց դուդուկի տակ»։

Իսկ թե ինչ է տեղի ունենում իրականում՝ ակնհայտ է։ Իշխանությունները պետական կառավարման համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով օպտիմալացնում են համակարգը, անգամ զգալի կրճատումների են գնում՝ կանգ չառնելով հնարավոր բողոքների առաջ, եւ ակնկալում են, որ նույնն էլ պիտի անեն խոշոր ընկերությունները։ Վերջին հաշվով՝ պետական ապարատի աշխատավարձերն էլ են շարքային քաղաքացիները վճարում, «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների աշխատավարձերն էլ (որովհետեւ վճարում են գազի համար, իսկ աշխատավարձերը ներառված են սակագնում)։ Ավելին՝ եթե, ասենք, որոշվի, որ տեղական արտադրությունը խրախուսելու համար պետք է սուբսիդիաներ տրամադրվեն, ենթադրենք, ցեմենտի արտադրությանը, դա էլ է շարքային քաղաքացիների հաշվին լինելու, որովհետեւ սուբսիդիաները բյուջեից են տրվելու։

Իսկ խոշոր ընկերությունների աշխատակիցներն իրենց իրավունքները պաշտպանելու միայն մի ձեւ ունեն՝ պիտի արհմիություններ ստեղծեն եւ դրանց միջոցով «երկխոսեն» իրենց գործատուների հետ։ Եվ պահանջեն, օրինակ, որ կրճատումների անխուսափելիության դեպքում առաջին հերթին կրճատվեն ոչ թե ստորին օղակների աշխատողները, այլ տասնապատիկ շատ վարձատրվող գրասենյակային «շարիկ գլորողները»։ Հակառակ դեպքում գործատուները միշտ էլ նրանց օգտագործելու են իրենց շահերի համար՝ որպես կառավարության վրա ազդելու ամենահարմար գործիք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13791 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել