Երևան
12 °C
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Լուսավոր Հայաստան»-ի հեղինակած՝ քրեակատարողական հիմնարկներում պատգամավորների մուտք գործելու մասին նախագիծը, եւ ԲՀԿ-ի ներկայացրած երկու նախագծերը ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու հարցերը մերժվեցին։ Սա խորհրդարանում թեժ մթնոլորտի հանգեցրեց, ապա նաեւ՝ լեզվակռվի․
Մխիթար Հայրապետյանի ելույթի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը տեղից ռեպլիկներ էր անում, ինչին Հայրապետյանն արձագանքեց․ «Պարոն Գորգիսյան, լռե՛ք, ես լուռ լսել եմ»։
Գորգիսյանը տեղից ասաց՝ դո՛ւք լռեք, Հայրապետյանն էլ իր հերթին՝ ո՞նց՝ դուք լռեք։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ բարձր տոնով հանդարտեցնել մթնոլորտը եւ կրկին հիշեցնել՝ մեկը գալիս է ամբիոնի մոտ ելույթ ունենալու, մյուսները լռում են։
Մխիթար Հայրապետյանը, դիմելով Գորգիսյանին, շարունակեց․
«Փոխեք ձեր հռետորաբանությունը, սա խնդրանք է, բայց նաեւ չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը։ Ես չեմ ուզում որեւէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին, իսկ «դուխ»-ի հետ կապված՝ առնվազն էս հատվածը (նկատի ունի «Իմ քայլ»-ին- հեղ.) պրակտիկորեն ապացուցել է, որ ունի»։
Ելույթի ժամանակ այս անգամ տեղից արձագանքեց Էդմոն Մարուքյանը․
«Պարոն Մարուքյան, լռե՛ք ասացի, այ քեզ բան»,-ասաց Մխիթար Հայրապետյանը, որին հաջորդեց Մարուքյանի խոսքը՝ դո՛ւ լռի։
«Դու չի, դուք ա Ձե՛զ համար»,-ասաց Մխիթար Հայրապետյանը։
«Տո դու ո՞վ ես»,-պատասխանեց Մարուքյանը, եւ ԱԺ նախագահությունն ի վերջո նորից հանդարտության կոչ արեց, Արարատ Միրզոյանն էլ ասաց․
«Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Շատ ցավում եմ ձեզ համար, որ մինչեւ հիմա չեք ծանոթացել»։
Մխիթար Հայրապետյանը իր խոսքը եզրափակեց՝ դիմելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Համազասպ Դանիելյանին, որին քաղաքական հետագիծ չունենալու համար «մեղադրել» էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ապա նաեւ ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանը․
«Պարոն Դանիելյան, մի հարց․ դուք ուզում եք ունենալ այն քաղաքական հետագիծը, որն ունե՞ք, թե՞ որպիսին Էդմոն Մարուքյանն ունի»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT