Երևան
12 °C
Երեկվանից «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը: Նշենք, որ «ԱրարատՑեմենտ»-ը ներառված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ:
Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, իսկ ինքնարժեքը բարձր է: Աշխատակիցները նշում են, որ 1200 աշխատակիցների ծանուցում է ուղարկվել եւ նրանք պետք է ազատման դիմում գրեն: Նրանք նշում են, որ չեն պատրաստվում ստորագրել այդ ծանուցումները:
Երեկ նրանց հետ հանդիպման էր եկել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, սակայն ոչինչ չի փոխվել: Առուստամյանը նրանց ասաց, որ միանձնյա չի կայացվել այդ որոշումը: Աշխատակիցները արդեն 2 օր է՝ իրենց բողոքի ակցիան իրականացնում են՝ պահանջելով հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ:
Այսօր ընկերության աշխատակիցները նշեցին, որ ընտրությունների ժամանակ նրանք գումար չեն վերցրել, սակայն իրենք ձայն են տվել Ծառուկյանին եւ Բարգավաճին. «Ինչո՞ւ այդ գործարանում 4000-5000 ձայնը, որ գալիս էր, այդքան բանվոր կա՞ր ընկերությունում: Հիմա այսօր այդ մարդիկ եկել կանգնել են, ասում են՝ սաբոտաժ են անում, 5000 դրամանոց են: Մենք երբեք կյանքում իրենց դեմ դուրս չենք եկել: Բացի ծափերից, ողջույնից ոչինչ չենք ասել: Հիմա ո՞նց մենք թույլ կտանք՝ իրենք մտնեն Արարատ քաղաք: Ասում են՝ ես գործարար եմ, իմ բիզնեսի համար եմ մտածում»:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց՝ «Ժողովուրդ, մենք Նառան չենք, սուս էլ չենք մնալու»:
Աշխատակիցները դժգոհ էին մամուլի լուսաբանումից. «Արմենիան ասում է՝ մի քանի ժամ է՝ փակված եղել, մյուսն ասում է՝ սաբոտաժ են անում: Բա գայիք տեսնեիք, ամբողջ գիշեր այստեղ ենք եղել: Այ, որ ասում են՝ որոշ լրատվական միջոցներ ծախված են, եկանք տեսանք:
Հիշեցնենք, որ երեկ ընկերության աշխատակիցները ակցիայի ընթացքում նշել էին, որ ընկերությանը փորձում են ուղղորդել, որպեսզի այլ տեղերում ճանապարհ փակեն, սակայն նրանք կառավարության դեմ դուրս գալ չեն պատրաստվում: «Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»,- հայտարարել էին նրանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT