Երևան
12 °C
Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցի ամենավերջում, երբ արդեն շքամուտքի մոտ հրաժեշտ էինք տալիս միմյանց` ամփոփելով հանդիպման և զրույցի թեման, հանկարծ Արքմենիկն սկսեց պատմել այն, ինչն իրականում, թերևս, ամենակարևորն է` ապրված հազարավոր տեսարաններից, դեպքերից, պատկերներից այն մեկը` արդեն այնքան հեռու և համարյա անիրական, որն այցելում է մարդուն իբրև ցնորք, որտեղ ինքը երջանիկ էր: Ոչ մի հարմարավետություն չկա երջանկության հետ ասոցացվող այս ուտեսարանում, բայց գուցե հենց այդ շոգ միջօրեն է եղել շարունակվող կյանքի իմաստի խարիսխը:
«Մեր գյուղում էր. ամռան շատ շոգ կեսօր էր: Բարձրանում էի փողոցով, որի կողքերն այգիներ էին: Ծառերի թեթև սվսվոց կար: Հիմա հիշում եմ այդ պատկերը և հենց հիմա բույրն էլ եմ զգում իմ ռունգերում: Մարդիկ տներում չէին, արտերում էին, աշխատանքի: Լռություն կար: Միշտ կար մի բզեզ, որ մի քիչ բզզում էր, հետո ձենը կտրում, նորից բզզում, էլի լռում: Բայց ամենակարևորը ուժեղ շոգն էր: Մի առու կար, որ շոգից ուժասպառ հազիվ հոսում էր: Երբ ուզում եմ աշխարհից վերանալ, այս պատկերն է գալիս աչքիս: Բայց սա այնքան ողբերգական պատկեր է` անհետ կորած, չվերականգնվող, ուզես բռնել` չես կարող, ուզես ետ բերել` չես կարող: Հիմա սա երջանկությու՞ն է»:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան
Երջանկությունն անսահմանելի և ընդհանրական առումով գոյություն չունեցող մի բան է: Կյանքիս ընթացքում միշտ ամրագրել եմ պահերը, երբ երջանիկ եմ եղել: Եթե հիմա վերլուծեմ իմ կյանքը, թե ինչ հանգամանքներից, ինչ դեպքերից, ինչ մարդկանցից է բաղկացած, ապա Ձեր ասած տնտեսագիտական հաշվարկի տեսակետից, երևի թե, երջանիկ պահերը կգերակշռեն: Բայց մեծ հաշվով ասել, թե ես երջանիկ մարդ եմ, բարդ կլինի: Գուցե այն պատճառով, որ մարդն ավելի շատ վատի վրա սևեռվող էակ է. երջանիկ վայրկյանի հիշողությունն ավելի քիչ է ուղեկցում, քան դժբախտության կամ անհաջողության ակնթարթը:
Անձնական երջանկություն.
Երբ դեռ ամուսնացած չէի, դպրոցական երեխա էի, երջանկությունը պատկերացրել եմ մեկ սենյականոց խաղաղ, լուսավոր բնակարանում, կողքիս կինս էր և առնվազն երկու երեխա: Հիմա կնոջս և երկու երեխաներիս հետ ապրում ենք երեք սենյականոց բնակարանում, և օրվա մեջ, երբ հոգնած եմ, անտրամադիր եմ, փորձում եմ մտքիս մեջ նյութականացված տեսքով ամրագրել այդ տեսարանը: Ընտանիքը, կարծում եմ, երջանկության բանաձևերի ամենակարևոր գործոնն է. միայն թե պիտի կարողանաս զգալ, վայելել, գնահատել, որ դու աշխարհի վրա ունես այդ խաղաղ անկյունը:
Մասնագիտական երջանկություն.
Սա, ինձ համար, հակասական երևույթ է: Ես երջանկացել եմ իմ գրած ամեն հաջող նախադասությամբ: Նոր էինք ամուսնացել, կինս հեռախոսով տեսանկարահանել էր ինձ հոդված գրելու պահին: Ես տեսա էքստազի մեջ գտնվող մի մարդու, որ ապրում է իր գրած ամեն տառով: Այդ ժամանակ հասկացա, թե ինչ բան է երջանկությունը ստեղծագործական աշխատանքում: Եվ այդ զգացողությունը մինչև հիմա ինձ չի լքում: Ցավոք, տարբեր հանգամանքների բերումով ես հիմա քիչ եմ զբաղվում գիտությամբ: Գրելուց զատ մեծ երջանկություն է, երբ մարդիկ կարդում են քո գրածը, երբ արձագանքում են քո գրածին: Բայց ամենակարևորը ստեղծագործելու պրոցեսում այն է, երբ դու գրել ես, ստեղծել ես մի բան, որն առաջին հայացքից թվում է, թե կապ ունի միմիայն քեզ հետ, և հանկարծ պարզվում է, որ երրորդն այն տեսել է: Սա աննկարագրելի զգացողություն է, երբ քո հոգուց, քո մտքից դուրս եկած ուղերձը մի ուրիշ մարդու էլ է հասել:
Հանրային երջանկություն.
Շատ-շատ երջանիկ եմ եղել 1991 թ. սեպտեմբերի 21-ին: Տասնմեկ տարեկան էի, ապրում էի հեռավոր գյուղում` սովորական ընտանիքում, որտեղ օրվա հացի, առավոտը կովերին դաշտ ուղարկելու, բերելու և կթելու, խոտ դիզելու խնդիր կար, թվում էր` մարդիկ անտարբեր են արտաքին աշխարհի, քաղաքական իրադարձությունների հանդեպ, արդյո՞ք նրանց համար մեկ չէր` անկա՞խ երկրում են ապրում, թե՞ ոչ, Հայաստանը նախագահ ունի՞, թե՞ ոչ: Բայց ես տեսա, թե ինչպես էին այդ մարդիկ երջանկացել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ:
Մյուս պատկերը ինչքան հիշում եմ, լացում եմ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ պաշտոնական այցով, կարծեմ, Ռումինիա էր գնացել: Երբ ես տեսա, որ մենք էլ այն ժողովուրդներից ենք, որ ունի նախագահ, նստած է այլ պետությունների առաջնորդների հետ, հարցեր է քննարկում, աննկարագրելի երջանկություն ապրեցի:
Երրորդ անգամ այդ զգացողությունն ունեցել եմ, երբ 1995 թ. սեպտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին անգամ պաշտոնական խաղ էր անցկացնում: Ու երբ հնչեց մեր հիմնը, աշխարհը եկավ ոտքերիս տակ, համարյա` «մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան» զգացողություն էր:
Չորրորդ անգամ 2018 թ. ապրիլի 23-ին զգացի այդ երջանկությունը, երբ մեր աչքի առաջ քանդվում էր անքանդելի թվացող մի բան. հանկարծ պարզվեց, որ այս դաժան, պնդացած աշխարհում հնարավոր է պատեր ճեղքել: Հեղափոխության փաստը միայն քաղաքական իրադարձությունը չէր, այլև ցանկացած ոլորտում կաղապարներ ջարդելու հույսը չկորցնելու բացառիկ հնարավորությունը, որովհետև այսօր որքան էլ խոսենք, որ մարդիկ ավելի ազատ ու նպատակասլաց են, այնուամենայնիվ, կաղապաարված լինելն ավելի շատ բնորոշ է 21-րդ դարին: Մեր ժամանակի մարդն ավելի հեշտ է ընդունում օրենքները, շատ հեշտ է հարմարվում արտաքին պաճուճանքներին: Վերջերս ինձ բռնեցրի մի զգուշավորության մեջ, որ ոչ միայն հանրային, այլև առօրյա զրույցներում խուսափում եմ ժողովրդական կամ խոսակցական համով-հոտով դարձվածքներից, օրինակ` «հո դու շու՞ն չես», «հո դու է՞շ չես»... Որովհետև կարող են հայտնվել «Էշերի պաշտպանություն» հ/կ-ից մարդիկ և ինձ մեղադրեն այդ վեհ կենդանուն ստոր մարդու հետ նույնականցնելու հանցանքում: Եվ հարցն այն չէ, որ այդ մարդկանց մոտ ինձ պարտված կզգամ, այլ որովհետև ես զահլա չունեմ նրանց հետ: Այս ընթացքում տեսել եմ տարբեր խոցելի խմբերի շահերը պաշտպանող ազնիվ և համառ մարդկանց, բայց երբեք չեմ տեսել խիզախների:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Երբ կարդում եմ երջանիկ երկրների մասին վերլուծությունները և չափանիշները, երջանկություն ասվածից սառնություն է փչում, ու պատահական չէ, որ ամենաերջանիկ երկրները հիմնականում սկանդինավյան երկրներն են: Երջանիկ երկիր ունենալու պայմանը տվյալ երկրի կոնկրետ մարտահրավերների լուծումներն են: Այդ առումով պետք է նայել հայ մարդու երազանքներին` ինչ նա ուզել պետություն պատկերացնելով` ունենալ պետություն, որը պատերազմի մեջ չէ, կանխել արտագաղթը, յուրաքանչյուր մարդ կարողանա ներդնել իր մասնագիտական ներուժը, հնարավորություն ունենա զբաղվելու իր սիրած գործով իր երկրում, իր հողի վրա: Ես, օրինակ, դժբախտության պահեր եմ ապրում որպես մասնագետ, որովհետև, այո, ես կարողանում եմ այլ աշխատանքներով ապահովել ընտանեկան ներդաշնակությունը, տանելի ապրելակերպը, բայց ես չեմ հասցնում զբաղվել իմ մասնագիտությամբ: Որքան էլ ալտրուիստական բաներից խոսենք, միևնույն է, մարդը երկրագնդի վրա ամենաէգոիստ էակն է, որի համար չափազանց կարևոր է ինքնաիրացումը: Եվ երբ երկրի վրա մարդը չի ունենա ինքնաիրացման խնդիրը, երջանկությունն ինքնին կլինի:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
800 ա քո համար, կարաս ասես 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT