Ի՞նչ գրքեր են կարդում պետությունների ղեկավարները

Քաղաքականությունը լուրջ ոլորտ է, որը երկար ժամանակ և եռանդ է պահանջում գործչից: Չնայած քաղաքական գործիչների օրվա գրաֆիկի մշտական ծանրաբեռնվածությանը` պարզվում է, որ նախագահները, ի վերջո, կարողանում են ժամանակ գտնել ընթերցանության համար:

vistanews.ru-ն ներկայացնում է պետությունների ղեկավարների սիրելի գրքերը:

ՌԴ ղեկավար Վլ. Պուտինը նախապատվությունը տալիս է արտասահմանյան և ռուսական դասական գրականությանը, մասնավորապես` Չեխովին, Դոստոևսկուն, Գորկուն, ինչպես նաև կենսագրություններին, հուշագրություններին և պատմական գրականությանը:

Վլ. Պուտինը «Ռուսական պատմության դասընթաց» գիրքը կարդացել է մեքենայում` ուղևորությունների ժամանակ: ՌԴ առաջնորդի սիրելի գրողը Օմար Խայամն է: Նա խոստովանել է, որ վերջին շրջանում բավականաչափ ժամանակ չի ունենում սիրելի գրքերը կարդալու համար, այդ իսկ պատճառով դրանք երբեմն լսում է աուդիոգրքերի միջոցով:

ՌԴ վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը պատմել է, որ ամենից շատ սիրում է կարդալ ռուս դասականների` մասնավորապես Դոստոեվսկու, Բունինի, Չեխովի ստեղծագործությունները, միաժամանակ չմոռանալով ժամանակակիցների մասին` Հարուկի Մուրակամի, Վիկտոր Պելեվին: 

ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման շատ է սիրում ընթերցանությամբ զբաղվել, սակայն դա նրան հաջողվում է միայն տոնական օրերին կամ ուղևորությունների ժամանակ: Օբաման սիրելի ստեղծագործությունների թվարկման ժամանակ բավականին մեծ ցանկ է ներկայացրել: Նա նախընտրում է կարդալ ինչպես ամերիկյան դասականներին (Ռալֆ Ուոլդո Էմերսոն,  Էրնեստ Հեմինգուեյ, Մարկ Տվեն), այնպես էլ ժամանակակիցներին (Ֆիլիպ Ռոտ, Դորիս Լեսսինգ, Թոնի Մորիսոն):

Պարզվում է, որ Մորիս Սենդակի «Այնտեղ, որտեղ տեսիլքներ են ապրում» ստեղծագործությունը Օբամայի մանկության սիրելի գիրքն է: Այն չարաճճի տղայի մասին է, որը երազի մեջ ուղևորվում է հրեշների երկիր: Օբաման խոստովանել է, որ տոնական օրերի ընթացքում մեկ գիրքը ամենաքիչը երեք օրվա ընթացքում է կարդում:

ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը սիրում է ոչ միայն կարդալ, այլ  նաև գրել: Քլինթոնը խոստովանել է, որ իր սիրելի գրական ստեղծագործությունը Դոստոեվսկու «Կարամազով եղբայրներ» վեպն է: Հիլարի Քլինթոնն այն առաջին անգամ կարդացել է պատանեկության տարիքում, որն անմոռանալի տպավորություն է թողել իր վրա: Դրանից հետո վեպն վերընթերցել է մի քանի անգամ:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը խոստովանել է, որ ընթերցանությունը իր համար չէ և հազվադեպ է առընչվում գրականության հետ: Միակ գիրքը, որ երբևէ կարդացել է` «Աստվածաշունչն» է:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս ընթերցասեր քաղաքական գործիչ է: Իհարկե, դժվար է համատեղել քաղաքական գործունեությունը ընթերցանության հետ, այնուամենայնիվ, կանցլերը հաջողացնում է թերթել սիրված գրքերի էջերը: Անգելա Մերկելը խոստովանել է, որ իր սիրելի հեղինակը այլախոհ-բանաստեղծ Ռայներ Կունկեն է, որի հետ կանցլերը ծանոթացել է դեռևս ուսանողական տարիներին:

Մեծ Բրիտանիայի 75-րդ  վարչապետ Դեյվիդ Քեմերոնի սիրած գիրքը Ռոբերտ Գրեյվզի «Հրաժեշտ տանք այս ամենին» հուշագրությունն է: Սակայն սա Դեյվիդ Քեմերոնի միակ սիրելի գիրքը չէ: Քաղաքական գործչի  թվարկած գրքերի ցանկում տեղ են գտել Նասիմ Նիկոլաս Տալեբի «Սև կարապ» գիրքը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզին գրականության մասին զրույցների ընթացքում իր անտեղյակության պատճառով բազմիցս տհաճ իրավիճակներում է հայտնվել:  Չնայած նախկին նախագահը այդքան էլ չի սիրում գիրք կարդալ, այնուամենայնիվ, նշել է սիրված գրքերի անունները` Ստենդալի «Կարմիրն ու սև»-ը, ինչպես նաև Լուի-Ֆերդինանդ Սելինի և Ժան-Պոլ Սարտրի ստեղծագործությունները:

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նշել է, որ իր սիրելի գիրքը հռոմեացի կայսր Մարկ Ավրելի «Ինքս ինձ» աֆորիզմների հավաքածուն է: Քլինթոնը նաև առանձնացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի սիրված գրքերի ցանկը գլխավորում է Պավել Սկորոպադսկիի «Հիշողություններ» գիրքը, որին հաջորդում են Օլեգ Պալիայի «Ուկրաինայի 25 հաղթանակները» և Սերգեյ Ժադանի «Տամպլիերներ» գրքերը: Դատելով ցանկից` Ուկրաինայի նախագահը նախապատվությունը ավելի շատ տալիս է պատմական գրքերին:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը տարբեր հարցազրույցների ժամանակ մեկ անգամ չի խոստովանել, որ ընթերցանությունը իր սիրելի զբաղմունքներից մեկն է:  Նրա սիրելի գրողներից է Էրիխ Ֆրոմը, Զիգմունդ Ֆրեյդը: Յանուկովիչը սիրում է նաև որսորդության մասին գրքեր կարդալ:

Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը խոստովանել է,  որ Ֆարիդ Զաարիի «Ապագայի պոստամերիկյան աշխարհը» իր սիրելի գիրքն է: Ավելին, Յացենյուկի ֆոնդը զբաղվում է ուկրաինացի հեղինակների ստեղծագործությունների հրատարակչությամբ:

Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի կարդացած և սիրված գրքերին, ապա օրերս համացանցում տարածված լուսանկարներից կարելի է որոշակի կարծիք կազմել` ինչ գրքեր է կարդում կամ պահում իր աշխատասենյակում:

Լուսանկարներն արվել են նրա` վերջին ամիսներին նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին իր աշխատասենյակում ընդունելու ժամանակ:

Նրա աշխատասեղանին դասավորված են ինչպես հայերեն, այնպես էլ օտարալեզու հեղինակների գրքեր: Հայալեզու գրքերից, ինչպես լուսանկարներում է երևում, դրված են Խաչիկ Դաշտենցի «Հանդիպման վայրը», «Խոդեդան» գրքերը:

Գրքերից մեկի վրա դրված է The Washington Post թերթի հեղինակ, մի շարք մենագրությունների հեղինակ Դեյվիդ Իգնատիուսի գիրքը:

 Անի Հակոբյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
49272 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին